Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանություններից թեկնածու չի եղել, բոլորին դեմ են քվեարկել. «Հրապարակ»

07/06/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 5-ին կայացավ, ավելի ճիշտ՝ չկայացավ, Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի  մրցույթը։ Բանն այն է, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կազմում են Արա Շիրինյանը, Վահագն Թեւոսյանը, Արփի Ոսկանյանը, Վասակ Դարբինյանը, Վարուժան Օլքինյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Արամ Սուքիասյանը, մրցույթին մասնակցող 4 թեկնածուից եւ որեւէ մեկին չի ընտրել, այդ թվում` նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին։ Այլ կերպ ասած՝ 4 թեկնածուից որեւէ մեկը չի բավարարել «գերպրոֆեսիոնալ» հանձնաժողովականների քիմքին, իսկ թեկնածուներն էին. Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելլա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդյայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։ Մենք զրուցեցինք թեկնածուներից Բելլա Հովհաննիսյանի հետ: Հետաքրքրվեցինք` իրեն հարցազրույցի կանչե՞լ են, իր ծրագրերը լսե՞լ են։

«Անձամբ ինձ ոչ ոք հարցազրույցի չի հրավիրել։ Այո, 4 թեկնածուներից եւ ոչ մեկը չի անցել, ասեմ ավելին՝ թեկնածուներից ոչ մեկի օգտին որեւէ կողմ ձայն չի եղել, այսինքն՝ հանձնաժողովի բոլոր անդամները բոլոր թեկնածուներին դեմ են քվեարկել։ Սա աննախադեպ իրավիճակ է, երբեւէ նման բան չի եղել, եւ ես կարծում եմ, որ իրենք պարզապես որեւէ մեկի վերաբերյալ քաղաքական որոշում չունեին, այսինքն՝ թեկնածուներից որեւէ մեկն իշխանության թեկնածուն չէր, եւ, հետեւապես, իրենք բոլորին դեմ են քվեարկել։

Հիմա հաջորդ մրցույթի ժամանակ իրենք գուցե իրենց թեկնածուին բերեն եւ հրահանգավորված կողմ քվեարկեն, բայց ես, այնուամենայնիվ, շարունակում եմ հույս ունենալ, որ հաջորդ մրցույթում գուցե ինչ-որ բան կփոխվի, եւ իսկապես հաշվի կառնեն պրոֆեսիոնալիզմը, եւ իրենց մտահոգությունն ավելի շատ կենտրոնացված կլինի ոլորտի բարեփոխումների վրա, որովհետեւ ցանկացած ոլորտում եթե մասնագետն է ղեկավարում, ապա բարեփոխումներն ավելի ռեալ են դառնում, իսկ ոչ պրոֆեսիոնալ կադրերի պատճառով ոլորտները միշտ տուժում են, այսինքն՝ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում։

Ամենայն հարգանքով հանձնաժողովի բոլոր անդամների նկատմամբ, բայց իրենք պետք է որոշումներ կայացնելու կամք ունենան, որովհետեւ, վերջիվերջո, շատերը վաստակ ունեցող մարդիկ են եւ պետք է կարողանան իրենց վաստակն ի նպաստ երկրի ծառայեցնել, կոնկրետ այս առաքելության մեջ լինեն անաչառ, օբյեկտիվ, ազնիվ եւ հաշվի առնեն աշխատանքային փորձը, կենսագրությունը, թեկնածուների մասնագիտական կարողությունները, եւ ազատ որոշում կայացնեն, ոչ թե սպասեն հրահանգների»,- ասաց Բելլա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մտադրված է կրկին մասնակցել մրցույթին․

«Ինձ թվում է՝ իրենք էլ չունեն հստակ ծրագիր, թե ինչ պիտի անեն, բայց քանի որ, ըստ օրենքի, պետք է մրցույթ լինի, հայտարարում են, սակայն նախապես պատրաստված չեն էլ լինում, այսինքն՝ լավ չեն էլ ուսումնասիրում ներկայացված հայտերը, ծրագրերը, որովհետեւ անձամբ ինձ հարցազրույցի չեն հրավիրել, մյուս թեկնածուներից տեղյակ չեմ, թե ում են հրավիրել, սակայն քվեարկության արդյունքներն այն մասին են վկայում, որ եթե բոլորին դեմ են քվեարկել, ուրեմն որեւէ մեկի ծրագիրն ու աշխատանքային փորձն իրենց առանձնապես չի հուզել։

Ես երկար տարիների փորձով մասնագետ եմ եւ իմ անաչառությամբ, իմ անցած ճանապարհով՝ իմ ուժերի վրա վստահ եմ, որ ես կարող եմ Հանրային ռադիոն եւս մեկ աստիճան վեր բարձրացնել։ Նախկին տնօրենն էլ կարծես թե կարգին աշխատել է մարդը, բայց փաստացի իրենք մասնագետների կարիք չունեն, իրենք սպասում են հրահանգների, թե ում պիտի նշանակեն»։

Նշենք, որ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը եւս հայտարարել է, որ կրկին մասնակցելու է մրցույթին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Գազալցակայանում պայթյունից տուժածներից 4 պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա. 2-ի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է

Հաջորդ գրառումը

Շահագործում՝ առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. «Հետք»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

Շահագործում՝ առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. «Հետք»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական