Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տրիլիոնների՞ դիմաց՝ Ալիեւի ֆաշիզմը բնապաշտություն է դառնում

Անահիտ Հովսեփյան
07/06/2024
- 7 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
60
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոննում այսօր էլ լսվելու է հայերի ձայնը՝ «Ալիեւին՝ Հաագա», «Ռազմագերիներին՝ անհապաղ վերադարձ»

Հունիսի 3- 13-ը Բոննում ՄԱԿ-ի հովանու տակ անցկացվող Կլիմայի փոփոխություններին նվիրված համաժողովին, որ Բաքվում նոյեմբերի 11-24-ին գումարվելիք COP29-ի համաժողովի նախապատրաստական փուլն է, մասնակցում է մոտ 6000 պատվիրակ՝ աշխարհի տարբեր երկրներից: Բոննը ՄԱԿ-ի Կլիմայի հարցերի քարտուղարության նստավայրն է եւ ամեն տարի հունիսին դառնում է Կլիմայի համաշխարհային համաժողովի նախապատրաստման վայր: Հավաքի նպատակն է լուծում գտնել կլիմայի ֆինանսավորման վիճահարույց խնդրին:  2009-ից ի վեր սահմանվել է, իսկ 2015-ին Փարիզի կլիմայի համաձայնագրում մինչեւ 2025 թվականի համար հաստատվել, որ արդյունաբերական զարգացած երկրներն ամեն տարի 100 միլիարդ դոլար տրամադրեն աղքատ երկրներին: Սակայն հիմա միլիարդները չեն բավարարում, տրիլիոններ են պահանջվում կլիմայական վնասի վերացման եւ կլիմայի պաշտպանության համար, մեկնաբանում են մասնագետները, ընդգծում, որ շատ երկրներ չեն կարողանում հրաժեշտ տալ հանածո վառելիքին, ներդրում կատարել քամու, արեւային, կանաչ էներգիայի կիրառման մեջ:

Ի՞նչ կլինի 2025-ից հետո, հստակ որոշում պիտի կայացվի Բաքվում, որ թե՛ հանածո վառելիքով, թե՛ արեւի եւ քամու, կանաչ էներգիայի խոստումով, դրանից առաջ եւ հիմա էլ խավիարով ու դոլարով կապել է համաշխարհային հանրության լեզուն, իսկ Բոննում, Գերմանիայում նույնիսկ բնապահպանները, Կանաչները Բաքվի անունը քննադատությունից հանել են… ում հետ խոսում ես, ԼՂ-ի մասին էլ շատուքիչ  գիտեն, ինչպես նաեւ այն, որ Բաքուն վտանգավոր քաղաք է, բայց նոյեմբերին տեղում հետեւելու որոշում ունեն, հիմա չեն խոսում …բնապահպան ակտիվիստները, որ քաղաքական գործիչներից ընդօրինակել են դատարկ  խոստումներով «լռեցնել» լրագրողներին, վստահեցնում են, թե Բաքվում կխոսեն… նրանք չ՞են դիտել գերմանացի հետաքննողների ֆիլմը (տե՛ս «Ազգ»ի 2024-ի մարտի 7-ի մեր անդրադարձը-Ան. Հ.), որ հուշում է, թե Բաքվում խոսողը կա՛մ բանտում է հայտնվում, կա՛մ պատահարի զոհ դառնում: Բոննի համաժողովին ջանում են առավելագույն նախապատրաստական աշխատանքն անել՝ ոչ միայն փորձագիտական քննարկումների, այլեւ բանակցությունների միջոցով՝ փորձելով հասնել առարկայական արդյունքի:

Այդպիսի հաջողված բանակցության մասին էր ոգեւորված պատմում հեռուստալրագրողների մի թիմ, որ դրսում հարցազրույցը վերջացնելուց հետո դրա մասին մեզ ծանուցեց: Գլոբալ հյուսիսի հարուստ երկրների պահանջներից մեկն այն է, որ Ծոցի երկրներն էլ մաս կազմեն կլիմայի պահպանման համար վճարվող ահռելի գումարներին: «Ադրբեջանին էլ Ռուսաստանն է վճարում», ինձ փորձեց լուսավորել համաժողովին մասնակից մի բնապահպան նորզելանդացի լրագրող, երբ հասկացավ միտքս, թե քաղաքակիրթ աշխարհը 2020-ից հետո պիտի բոյկոտեր Բաքվում որեւէ բան, մանավանդ բնապահպան համաժողով գումարելու գաղափարը՝ ֆոսֆորով Արցախի անտառներն ու մարդկանց այրելուց հետո… Նրան զարմացրեց, երբ ասացի, թե ՄԱԿ-ին էլ, ՅՈՒՆԵՍԿՕ-ին էլ, Վատիկանին էլ Ալիեւն է վճարում, դրա համար էլ լռում են, բնիկներին՝ հայերին սպանելով, տեղահանելով, նրանց բնական հարստությունները՝ հատկապես լիթիումը վաճառելով էլ Ալիեւը չի հագենում, բանտում է պահում հայ ռազմագերիներին, եւ բնությունն անպատիժ չի թողնելու այս ամենը:

Հունիսի 3-ին հայ համայնքի բողոքի ցույցը

Հունիսի 3-ին ժամը 15-18-ին Բոննի համաժողովից դուրս եկող պատվիրակները, դիտորդներն ու լրագրողները տեսնում, լսում էին գերմանահայերի գերմաներեն, անգլերեն «Ազատություն Բաքվի բանտում անօրեն պահվող հայ ռազմագերիներին», «Ալիեւին՝ Հաագա» վանկարկումները: Վերջինը երեւի շատ էր դուր եկել ադրբեջանցի պատվիրակներից մեկին, որ համաժողովի դահլիճ էլ չէր ուզում մտնել, ցինիկ ժպիտով հետեւում, լուսանկարում էր հայ ցուցարարներին:

Այսօր՝ հունիսի 7-ին ժամը 14-18-ին նույն վայրում կշարունակվի բողոքի ցույցը՝ UN, stop greenwashing the genocidal and fossil energy azerbaijani dictatorship! «ՄԱԿ, դադարեցրո՛ւ մոլորեցնել, թե ցեղասպան և հանածո էներգիան կիրառող ադրբեջանական դիկտատուրան բնապաշտ է » կոչով: (Շատերը greenwashing-ը չեն թարգմանում, համապատասխան բառեզր չկա, մենք փոխանցել ենք իմաստը-Ան. Հ.): Հուսանք աշխատանքային օրով գերմանահայերի ցույցը բազմամարդ կլինի, իսկ պահանջները՝ բնապահպանների համար նվազագույնը սթափեցնող:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բոնն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամեն ինչ Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների մասին

Հաջորդ գրառումը

Կյանքը քաղաքագիտական դասագրքերից դուրս

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Կյանքը քաղաքագիտական դասագրքերից դուրս

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական