Թեհրանը բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ և պատրաստ է միջնորդ դառնալ դրա կարգավորման գործընթացում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Մեր նախագահն ու մեր արտգործնախարարը բանակցություններ վարեցին երկու կողմերի հետ և հայտարարեցին, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել այս հակամարտության կարգավորման գործում», ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: