Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱՐԵՋՐԱՍԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ ԿՍՏԵՂԾԵՆ…

06/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համենայն դեպս, նման մտահղացման մասին է բարձրաձայնում լրագրող Վաչագան Սարգսյանը

– Նորերս հրատարակված քո «Գարեջուրՙ հրաշահամ ըմպելիք» գրքի ներդիրին այսպիսի կոչ-կարգախոսի ենք հանդիպումՙ «Գարեջրասերներ Հայոց աշխարհի, միացե՛ք»: Պատահակա՞ն է, արդյոք, ընտրված, թե՞ ինչ-որ ենթատեքստ կամ ակնարկ է պարունակում:

– Պատահական, բնականաբար, չի կարող լինել եւ, այո՛, որոշակի ենթատեքստ ունի: Խոսքը Հայաստանում գարեջրասերներին միավորող կառույցիՙ ընկերության, ակումբի, ընկերակցության կամ թերեւս կուսակցության ստեղծման, հիմնադրման մասին է: Քաղաքակիրթ աշխարհում դա ընդունված պրակտիկա է, եւ կան, այդ թեքումով հասարակական տարբեր միավորումներ, ընկերություններ ու կազմակերպություններ: Այնպես որ, եթե, ասենք, կուսակցություն, ապա բացառված չէ, որ հայտարարի երկրի քաղաքական իրադարձություններին, մասնավորապես` համապետական ընտրություններին, իր մասնակցության մասին: Ընկերական մեր թիմը, գաղափարախոսական իր որոշակի ուղղվածությունն ու աշխարհընկալումն ունենալով եւ ապավինելով գարեջրասերների ու համախոհների բազմահազար բանակի հավանական աջակցությանը, ներկայումս նախապատրաստական աշխատանքներ է տանում: Համոզված եմ, շատ շուտով հնարավորություն կունենանք առավել որոշակի խոսելու եւ հրապարակավ հայտարարելու այդ մասին: Ծրագրում ենք առաջիկայում Գարեջրի օր հայտարարել եւ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն այս հրաշահամ ըմպելիքի նկատմամբ, հրավիրել մասնակցելու այդ օրվա միջոցառմանը:

– Բայց նման միավորման եւ առավել եւս կուսակցության ստեղծումը լուրջ կընդունվի՞ հասարակության կողմից եւ ապա ժողովրդի շրջանում չի՞ դիտվի որպես, ասենք, «ալկաշների» կամ պարզապես, «պիվա խմողների» խմբավորում:

– Նման մտավախություն մենք չունենք, քանի որ հնարավորություն կունենանք տարբեր առիթներով եւ տարբեր լսարաններում հանդիպելու ԶԼՄ-ների, հասարակության ներկայացուցիչների հետՙ ներկայացնելով ինչպես մեր հիմնադիր անդամներին, այնպես էլ կազմակերպության որդեգրած սկզբունքներն ու գաղափարները: Ի վերջո, մենք գարեջրին վերաբերվում ենք ոչ որպես ոգելից խմիչքի, այլ օգտակար, առողջարար ու համեղ ըմպելիքի, որի նկատմամբ մեզանում եւս համապատասխան մշակույթ պիտի ձեւավորվի ու զարգանա: Այնպես որ, «Գարեջրասերներ Հայոց աշխարհի, միացե՛ք» կոչը, համախմբող ու միավորող գործառույթ իրականացնելուց զատ, նաեւ կրթա-դաստիարակչական, բարոյահոգեբանական ու մշակութային առաքելություն ունի: Ավելին, գարեջուրը մենք դիտարկում ենք որպես առողջ, ճիշտ ապրելակերպի մի մաս, նրա նկատմամբ արժանի վերաբերմունքը` քաղաքակրթության աստիճան: Ահա, գաղափարական այս ուղղվածությամբ է առաջնորդվելու ստեղծվելիք կառույցը:

– Դառնանք վերն արդեն հիշատակված գրքույկին` ի՞նչն էր շարժառիթը եւ որքանո՞վ ես կարեւորում նրա լույս աշխարհ գալը:

– Առաջին կարեւոր հանգամանքը թերեւս այն է, որ ես բազմահազար մարդկանցից մեկն եմ, ով սիրում եւ գնահատում է գարեջուրը: Ահա գլխավորապես այդ իրողությամբ էլ պայմանավորված մեջս միտք հղացավ կազմել նման գրքույկ եւ ներկայացնել հանրության ուշադրությանը: Իմ նպատակը եղել է մեր ընթերցողներին գարեջրի մասին հանրագիտարանային ինչ-ինչ տեղեկություններ, հետաքրքրաշարժ փաստեր, պատմություններ տրամադրելը, գարեջրի զարմանահրաշ աշխարհին մոտիկից հաղորդակից դարձնելը եւ այլն: Այսինքնՙ հանրամատչելի, սովորական մարդուն հետաքրքրող գիրք հրատարակել, որը գարեջրի պես թեթեւ ու հաճելի կլինի: Ընդ որում, որքանով ինձ հայտնի է, դա մեզանում առաջին փորձն է, առաջին նման հրատարակությունը: Թե որքանով է հաջողվել դա ինձ, կասի ընթերցողը: Այստեղ չմոռանանք ոչ պակաս կարեւոր մի հանգամանք եւսՙ գարեջրագործությունը Հայաստանում հին ավանդույթներ ունի, եւ այսօր էլ, փառք Աստծո, մեր երկիրը լավ գարեջուր արտադրողի բարի համբավ ունի: Այնպես որ, մենք մեր հերթին պարտավոր ենք հավուր պատշաճի ներկայացնել ու արժեւորել մերՙ հայկական գարեջուրը:

– Գարեջուրն իրո՞ք բժշկարար ու օգտակար բազում հատկություններ ունի, ինչպես դու ես ներկայացրել գրքույկում:

– Այո, այդպես է: Համադրելով իմ ձեռքի տակ եղած փաստական բավականին հարուստ նյութը, ես համոզվեցի դրանում: Ընդ որում, դա են ապացուցում հին, պատմական աղբյուրները, հնագույն ժողովուրդների բազմադարյան փորձն ու գրավոր վկայությունները: Իսկ վերջերս համացանցում տեղեկատվություն հայտնվեց, որ գիտնականները, մասնավորապես, վերահաստատել են` գարեջրի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը, ինչպես նաեւ կարողանում է բուժել մրսածությունը… Այդուհանդերձ, չպետք է անտեսել գարեջուրը խելամիտ օգտագործելու, մասնավորապեսՙ չափավոր գործածելու անչափ կարեւոր հանգամանքը: Այո, գարեջրի գործածությունը, ավելի պարզՙ գարեջրախմությունը համարժեք մոտեցում, միջավայր, խոհանոց, ընդհանուր խոսքով ասածՙ կուլտուրա է պահանջում, այլապես նրա օգտակարությունը կարող է հակառակ ներգործությունն ունենալ:

Հարցազրույցըՙ ՊԵՏՐՈՍ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԿԵՔ ՉԱՅԼԱՆԴԱԿԵՆՔ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՆԱ ՈՏՔ ԴՐԵՑ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՆԱ ՈՏՔ ԴՐԵՑ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական