Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԵՎԻ ԵՎ ՔԱՄՈՒ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԻ ՄԵՋ

06/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչի՞ համար է ընդունվել դրանց մասին ազգային ծրագիրը

Թե՛ արեգակնային, թե՛ քամու էներգիայի օգտագործման առումով Հայաստանը մեծ ներուժ ունի: Սա մենք չենք ասում, սա ասում են մասնագետները, փաստում են ուսումնասիրությունները, այդ մասին նշված է էներգետիայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում եւ, ի վերջո, ՀՀ կառավարության ընդունած «ՀՀ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրում»: Մեր նախորդ հրապարակման մեջ («132 մլրդ դրամ կարող ենք տնտեսել միայն էներգախնայողությամբ», «Ազգ», 4 հունիսի, 2013 թ.) նշել էինք, որ 2007-ին ընդունված վերոնշյալ ծրագրով ահռելի խնայողություններ կկատարվեն էներգախնայող միջոցառումների շնորհիվ, որոնք սակայն, գործնականում չեն արվում, եւ մենք շարունակում ենք մեծապես կախված մնալ ներմուծվող վառելիքաէներգետիկ ռեսուրսներից:

«ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագրում» ներկայացված են նաեւ արեգակնային էներգիայի ներուժը եւ դրա զարգացման կանխատեսումներն ու ծրագրերը: Մասնավորապես նշվում է, որ Հայաստանի Հանրապետության պայմաններում արեգակնային ֆոտոէլեկտրական կայանի ներդրումային կապիտալ ծախսերը 1 կՎտ-ի համար կազմում են 2520 դոլար: Արեգակնային էներգիայի օգտագործման տնտեսապես եւ տեխնիկապես հասանելի հզորությունըՙ մինչեւ 100 ՄՎտ, հնարավոր է ապահովել մինչեւ 2020-ը` իրագործելով 250 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Արեգակնային էներգիայի օգտագործման աճը, ըստ կառավարության ծրագրի, հետեւյալ կերպ պետք է լիներ` մինչեւ 2010` 10 ՄՎտ հզորություն, 2015-ը` 25 ՄՎտ, 2020-ը` 65 ՄՎտ: Ընդ որում, արեգակնային ֆոտոէլեկտրական կայանի 100 ՄՎտ հզորության դեպքում, տարեկան էլեկտրաէներգիայի քանակը կկազմեր 270 մլն կՎտ/ժ, նվազեցնելով ածխաթթու գազի տարեկան արտանետումը 42960 տոննայով:

Այստեղ ի՞նչն է հետաքրքրական: Մի դեպքում նշվում է, որ մինչեւ 2020-ը հասանելի է 100 ՄՎտ արեւի էներգիայի հզորություն, մյուս դեպքում` այդ նույն ժամկետին պետք է ստեղծվեր միայն 65 ՄՎտ հզորություն: Այստեղ, իմիջիայլոց հիշեցնենք, որ մեր ատոմակայանի ներկայիս հզորությունը մոտ 400 Մվտ է: Իսկ այն, որ հասանելի է համարվում արեւի էներգիայի 100 ՄՎտ հզորությունը, բայց իրատեսական` 65 ՄՎտ-ը, կարելի էր ինչ-որ կերպ ընդունելի համարել, եթե այդ հզորությունների ստեղծման ուղղությամբ գոնե աննշան քայլեր տեսնեինք:

Փաստորեն, 2010-ին մենք պետք է ունենայինք արեւի էներգիայի 10 ՄՎտ հզորություններ, իսկ մեկուկես տարի հետ` 25 ՄՎտ, բայց առաջինը պարզապես չկա, իսկ երկրորդը տեսանելի չէ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում էլ ոչ մի տեղեկություն չկա, թե արեւի էներգիայի որքան հզորություններ ունենք: Հիշատակված են միայն մի քանի շենքերում արեւային տաքացուցիչների տեղադրման մասին: Ընդամենը եւ` ուրիշ ոչինչ: Սա նշանակում է, որ «ՀՀ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի» արեւի էներգիայի զարգացման միջոցառումները նույնպես չեն իրագործվում, ինչպես էներգախնայողության նպատակով նախատեսված քայլերը:

Ինչ վերաբերում է քամու էներգիային, ապա նախարարության կայքում դրա մասին եւս նշվում է, որ ունի մեծ հեռանկար եւ զգալի պաշարներ` «տնտեսապես հիմնավորված պոտենցիալը գնահատվում է մոտ 1,26 մլրդ կվտ/ժ: Սակայն այս դեպքում եւս քայլեր չեն արվում գոնե սկսելու այս ռեսուրսի օգտագործման ծրագրերը:

«ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագրում» նշվում է, որ հողմաէներգետիկ կայանի տեղադրված հզորության արժեքը կազմում է 1000 – 1300 դոլար եւ մինչեւ 2020-ը հողմաէներգետիկ կայանների գումարային տեղադված հզորությունը 100 ՄՎտ հասցնելու համար անհրաժեշտ է ներդնել 100-130 մլն դոլար: Այս դեպքում 2010-ին պետք է ունենայինք հողմային էներգիայի 26 ՄՎտ հզորություններ, իսկ 2015-ին` 45 ՄՎտ: Երեւի թե պարզ է, որ այս դեպքում նույնպես գրվածից ոչ մի բան չի կատարվել: Հայաստանում եղած հողմաէնեգետիկ միակ կայանը Պուշկինի լեռնանցքում կառուցվել է ավելի քան 10 տարի առաջ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կայքում նշվում է միայն, որ պատրաստվել է բիզնես առաջարկություն 20 ՄՎտ հզորության հողմաէլեկտրակայան կառուցելու համար:

Ելնելով վերոգրյալից, այլ կերպ, քան ողբալի, չի կարելի բնորոշել Հայաստանում քամու եւ արեւի էներգետիկայի վիճակը: Ավելի ճիշտ, կարելի է ասել, որ այնպես ինչպես էներգախնայողության դեպքում, այստեղ եւս ոչինչ արված չէ: Եթե այս «ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագիրը» կառավարությունը չէր իրագործելու, ապա ընդհանրապես ինչի համար էր այն ընդունվել: Եվ վերջապես, դեռ որքա՞ն պետք է բարձրանա գազի գինը, իր հետ բերելով գնաճի բարձրացման եւ սոցիալական վիճակի վատթարացման, մինչեւ ընկալվի, որ այլընտրանքային էներգիայի եւ էներգախնայողության ծրագրերի իրականացումը հրատապ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ

Հաջորդ գրառումը

ԵԿԵՔ ՉԱՅԼԱՆԴԱԿԵՆՔ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԿԵՔ ՉԱՅԼԱՆԴԱԿԵՆՔ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը հայտարարություն է տարածել․ Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ...

ԿարդալDetails

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական