Ադրբեջանը հայտնում է, որ Տավուշի օկուպացված հատվածներում «բարձր մակարդակով է կազմակերպված պետական սահմանի անվտանգությունն ու պաշտպանություն է իրականացվում»։
Պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնից ադրբեջանական APA-ւիին հայտնել են. «Պետական սահմանի պաշտպանությունը բարձր մակարդակով իրականացվում է դիվանագիտական տաղանդի շնորհիվ օկուպացիայից ազատագրված Ղազախի շրջանի Բագանիս Այրիմ, Աշագի Ասկիպարա, Խեյրիմլի, Գըզըլգաջիլի գյուղերի տարածքներում։ Զինված ուժերի հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի նպատակաուղղված քաղաքականությունը։ Նրա հանձնարարականների համաձայն՝ Հայաստանի օկուպացրած տարածքները վերցվել են Պետական սահմանային ծառայության վերահսկողության տակ»։
Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, Տավուշի բռնազավթած տարածքները նկարահանելն ու լուսանկարելն օրակարգ է դարձրել՝ դրանով փորձելով հոգեբանական ճնշումների ենթարկել հայ ժողովրդին, թե տեսեք՝ առանց մի կրակոցի, Հայաստանի հողերը շարունակում եմ վերցնել, որովհետև հող տվողը ՀՀ իշխանության ղեկին է։ Ինչքան ուզեմ, այդքան կտա։