Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը կուղարկվի աղետի գոտի

Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները կժամանեն Հայաստան: Հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։

«Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկերը, աջակցություն է առաջարկել տարերային աղետից տուժած Լոռու մարզի քաղաքացիներին:

Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն:

Երևանում բեռնատարները կդիմավորեն Իրանի դեսպանատան և Կարմիր մահիկի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը, – հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: