Թուրքական կողմի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հաճախակի կերպով «հույս» հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի։ Բանալի բառը «շուտափույթն» է։ Պետք է հասկանալ, թե ինչի համար են թուրքերը շտապեցնում: Գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Հնարավոր տարբերակներից են.
– ուկրաինական պատերազմի հնարավոր սառեցումը,
– Իրանում իշխանության տրանզիտը, ինչը կարող է փոխել այդ երկրի արտաքին քաղաքականությունը,
– իրենց ազդեցության գործակալ Հայաստանի վարչապետի ու իր թիմի թուլացումն ու մոտակա ամիսներին իշխանության կորստի վտանգը,
– կամ այդ ամենը միասին։
Հնարավոր է, որ մոտակա ամիսներին եւս հիմնարար իրադարձություն են սպասվում, որոնք կարող են փոխել միջազգային կոնֆիգուրացիան»։








