Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղետի գոտի

Սևակ Վարդումյան
31/05/2024
- 31 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
372
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրիչի փոխարեն՝ բահ, գրքի փոխարեն՝ տիղմ. ո՞ւր են փրկարարները

Աղետի գոտու վերածված Լոռու եւ Տավուշի մարզերում հետեւանքները վերացնելու առաջնագծում կամավորներ են: «Ազգ»-ի տեղեկություններով՝ Ալավերդի խոշորացված համայնքում այս պահին աշխատում են Հայաստանի՝ ընդամենը 3 մարզի փրկարարներ: Դեբեդի հեղեման հետեւանքները վերացնելու աշխատանքներում ինչո՞ւ ներգրավված չեն փրկարար ծառայության բոլոր մարզերի աշխատակիցները: Պատկան մարմինները խուսափում են հարցին պատասխան տալ:

Արտակարգ իրավիճակների բոլոր՝ միջազգային ու տեղական, ուղեցույցներում եւ ռազմավարական պլաններում սեւը սպիտակի վրա գրված է, որ աղետի գոտում առաջնահերթ պետք է ներգրավվեն փրկարարները, այնուհետ՝ ուժային մյուս կառույցների ներկայացուցիչները՝ ոստիկանները, զինվորականներն ու այլք:

Եթե վերոնշյալ կառույցների ուժերը չեն բավարարում, պետությունը կարող է ներգրավել հարակից բնակավայրերի համայնքային աշխատողներին, ապա նոր միայն դիմել ուսանողներին ու մյուսներին:

Հայաստանի կառավարությունը, փաստացի, սկսել է վերջից, այսինքն՝ գործը թարս կողմով է առաջ տանում:

Հատկապես քննական այս շրջանում ուսանողին ասել, թե գրիչը թող, գնա բահ բռնի, մեղմ ասած՝ ոչ կոմպետենտություն է: Առավել տարակուսելի է, երբ նման բան հորդորում է կրության համար պատասխանատու թիվ մեկ պաշտոնյան՝ ԿԳՄՍ նախարարը:

Կամավորությունը հրաշալի բան է, բայց ոգեւորիչ գրառում կատարող տիկին Անդրեասյանը պատկերացնո՞ւմ է, հաշվարկե՞լ է՝ ուր է ուղարկում ուսանողին, ինչի՞ց է զրկում եւ ի՞նչ վտանգի մեջ կարող է ընկնել գրքից կտրվող երիտասարդը:

Եթե ոստիկանների, զինվորականների, եւ, առաջին հերթին, փրկարարների ուժերը չբավականեցնեն աղետի գոտու հարցերը լուծելու համար, Լոռի եւ Տավուշ կնետվենք բոլորս: բայց այդ ամենը թողնել ուսանողի ուսերին, սխալ է, այն էլ՝ մեծ:

Աշխարհի մեկ այլ երկրում չի կարող հանդիպել, որ փրկարարի փոխարեն ուսանողին տիղմ մաքրել տան, այն էլ՝ առանց վարձատրության:

Կտրվել է Հայաստանն աշխարհին կապող մի երակ եւս. պետք է յոթ չափել, մեկ կտրել

Վարարած Դեբեդը կանգնեցրել է նաեւ երկաթուղու աշխատանքը: «Ազգ»-ի տեղեկություններով՝ գիժ Դեբեդը քշել-տարել է ավելի քան 2.5 կմ երկաթգիծ: Ինչպե՞ս եւ ի՞նչ ժամկետներում կվերականգնվի  երկաթուղու աշխատանքը. հարցը նախօրեին քննարկվել է ԵՏՄ խորհրդի նիստում:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունից հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում կվերականգնեն երկաթուղու՝ ջրասույզ եղած կամ վնասված հատվածները:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ մինչեւ երկաթգծերի ամբողջական վերանորոգումը կամ տեղադրումը, միջանկյալ լուծում է գտնվել:

«Այրում կայարանից դեպի Ալավերդի բավականին ժամանակ կպահանջվի վերականգնելու համար: Երկաթգծով բեռները կտեղափոխենք մինչեւ Այրում կայարան: Այդ հատվածում կա մի կամուրջ, որը նախկինում ծառայել է պահածոների գործարանին, ապահովել է մատակարարումը: Այն երկար ժամանակ չի աշխատում: Այդ երկաթգծային կամուրջը հիմա մենք վերափոխում-դարձնում ենք ավտոմոբիլային կամուրջ, ինչի վրայով կարող են բեռնատարներ անցնել»,- ասում է նախարարը:

Այսինքն՝ Հայաստան մտնող գնացքները կհասնեն մինչեւ Այրում կայարան, այնուհետեւ՝ վերոնշյալ կամրջով կկապվեն Մ6 մայրուղուն:

«Ազգ»-ի տեղեկություններով, պահածոների գործարանի՝ երկաթգծային կամուրջը չի շահագործվել տարիներ ի վեր՝ մոտ 30 տարի: Եվ, բնականաբար, խիստ անհրաժեշտ է, որ այն անցի համալիր ուսումնասիրություն: Տարիների ընթացքում, ենթադրաբար, մաշվել, կորոզիայի ենթարկվել ու շարքից դուրս է եկել թե՛ երկաթը, թե՛ բետոնը: Եվ մինչեւ համալիր ու մանրազնին ուսումնասիրություն, այնուհետեւ՝ փարձագիտական եզրակացություն չլինի, դա շահագործել պարզապես չի կարելի:

Կամրջակը՝ արտաքին աշխարհին կապող կածան

Ախթալա քաղաքը եւ հարակից 6 բնակավայրերը արտաքին աշխարհին կապել են երկաթե կոնստրուկցիաներով զոդած կամրջակով: Պատկան մարմինները դա համարում են «համայնքները շրջափակումից դուրս բերել»: Տեղանքին եւ աղետի ծավալներին անծանոթ մարդկանց կարող է թվալ, թե կառավարությունը, քափ-քրտինք կտրած, 5 օրում կամուրջ ու ճանապարհ գցել: Խոսքը իրար կցմցած երկաթների մասին է՝ հետիոտնային կամրջի, որով հնարավոր է հաց, ջուր եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնել: Ինչն արվում էր նաեւ անտառամիջյան ճանապարհով՝ «Ուրալ»-ի միջոցով:

Որեւէ մեկը, անխոս, չի էլ ակնկալում, թե մի քանի օրում հնարավոր էր կամուրջ գցել (այլ երկրներում իհարկե հնարավոր է, տարբերակները շատ են), բայցեւ գոնե էթիկապես տգեղ է կամրջակի տեղադրումը հավասարեցնել ապաշրջափակմանը:

Պատկան մարմինները, լավ կլինի, շատ գործ անեն՝ քիչ լուսանկարվեն ու իրավիճակը ներկայացնեն ըստ էության:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երանի նրանց, որ Ազնավուրի ժամանակակիցն են եղել

Հաջորդ գրառումը

Ովքե՞ր են հավակնում Իրանի նախագահի պաշտոնին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ովքե՞ր են հավակնում Իրանի նախագահի պաշտոնին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական