Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական

Այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին. հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։

Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին», – ասված է հայտարարության մեջ։