Այս պահին օպերատիվ շտաբի լիազորությունները բավարա՞ր են իր առջև դրված խնդիրները լուծելու համար. մայիսի 30-ին, Կառավարության նիստի ընթացքում ՏԿե նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց ՀՀ վարչապետը։
Աղետի գոտում չեն բավարարվում միայն շտաբի կազմի աշխատանքով, քանի որ խնդիրները շատ են ու տարբեր բնույթի։
«Մի կողմից միջպետական ճանապարհի ու երկաթուղու մասին է խոսքը, մյուս կողմից մոմը պետք է անցկացնել գետով այն կողմ, որովհետև հոսանք չկա։ Բազմաթիվ ջրածածկ գոմեր ունենք, ու հայտնի չէ, թե այնտեղ քանի կենդանի կար, քանիսին է ջուրը տարել, քանիսն են տիղմի մեջ, դա ի՞նչ սանիտարահիգենիկ հետևանքներ կարող է ունենալ։ Բոլոր գործընեկրները ակտիվ աշխատում են, կամավորներ, մարզային համայնքներ, փրկրարար ծառայությունը»,- ասաց Գնել Սանոսյանը։