Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Հունաստանը ցավակցում է Հայաստանին պատուհասած աղետի կապակցությամբ

Հունաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով ցավակցություն է հայտնել Հայաստանին՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի կապակցությամբ։ 

«Հունաստանն իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին երկրի հյուսիսային մարզերում հորդառատ անձրևների հետևանքով մարդկային կորուստների և զգալի վնասների կապակցությամբ։ Պատրաստ ենք օգնություն ցուցաբերել»,- ասված է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության X-ի միկրոբլոգի հաղորդագրության մեջ: