Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Հայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)

Մայր Աթոռը հրապարակել է Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի ամբողջական տեսագրությունը:

Մայիսի 28-ին, Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հոգևոր դասի ուղեկցությամբ, այցելեց Սարդարապատի հուշահամալիր:

Հայոց Հայրապետը և հոգևոր դասը հանդիպեցին հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքի, ապա՝ մի քանի անգամ հաղթահարելով ոստիկանական ուժերի պատնեշը՝ հուշակոթողի առջև ծաղիկներ խոնարհեցին:

Հայոց Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Տեսանյութը՝ https://www.facebook.com/100064767818393/videos/359634047135398/?so=watchlist&rv=video_home_www_playlist_video_list