Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի դժբախտ պատահարին ԶԼՄ միջազգային արձագանքներից

Գեղամ Մկրտչյան
24/05/2024
- 24 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
35
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհի լրատվամիջոցներն այս օրերին լի են Իրանում նախագահական ուղղաթիռի կործանման վերաբերյալ հրապարակումներով ու վերլուծություններով: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ կործանվեց ուղղաթիռն ու զոհվեցին երկրի նախագահը, արտգործնախարարն ու այնտեղ գտնվող մյուս անձինք, ի՞նչ է լինելու սրանից հետո եւ այլն: Հասկանալիորեն այս է քննարկվող հարցերի շրջանակը:

Ռուսական լրատվամիջոցներից «Լենտա.ռու»-ն, օրինակ, վկայակոչելով իրանական Կարմիր մահիկի ընկերության ղեկավարի հաղորդումը, տեղեկացնում է, որ ուղղաթիռն անկման պահին ամբողջովին այրվել է, հետեւաբար եւ բոլորը զոհվել են: Ապա, նկատի ունենալով «ում էր ձեռնտու» սկզբունքով ԶԼՄ-ներում անմիջապես դեպի ԱՄՆ-ն ու Իսրայելն ուղղված կասկածի սլաքները, բերում է մասնավորապես ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի ընդամենը մի քանի օր առաջ կրկնած խոսքերը: «Վտանգը, որ Իրանը եւ նրա վստահված անձինք ներկայացնում են Իսրայելին, տարածաշրջանային կայունության ու ամերիկյան շահերի համար, ակնհայտ է»,- այն ժամանակ ասել էր նա:

Կասկածներն, իհարկե, շատ ավելի ընդգրկուն են, կապված հատկապես Իսրայել-Իրան վերջին ռազմական փոխհարվածների հետ: Սակայն, ինչպես նկատում է ՌԻԱ լրատվական գործակալության թղթակիցը, Թեհրանում անգամ ակնարկ չեն անում ահաբեկչության մասին, որովհետեւ համոզված են, որ կատարվածը ողբերգական պատահականություն է: Արտաքին հետքն իհարկե՝ կա, բայց կապված է Արեւմուտքի այն պատժամիջոցների հետ, որոնց ենթարկված է Իրանի Իսլամական Հանրապետությունը փաստորեն իր գոյության բոլոր 45 տարիների ընթացքում: Պատժամիջոցները ներառում են շատ ուղղություններ, այդ թվում՝ կապված ավիատեխնիկայի եւ դրա պահեստամասերի գնումների հետ:  

Քաթարական «Ալ-Ջազիրա»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ վերջին տասը տարիների ընթացքում Իրանում տեղի են ունեցել ավիացիոն մի քանի պատահարներ՝ մարդատար ինքնաթիռները դուրս են սահել թռիչքուղուց, օդանավերից մեկը կործանվել է՝ բախվելով Դինար լեռանը, հայտնի են նաեւ իրանցի պաշտոնյաներ տեղափոխող ուղղաթիռների վթարի այլ դեպքեր: 2023 թվականի փետրվարին Իրանի սպորտի եւ երիտասարդության նախարար Համիդ Սաջադիին տեղափոխող ուղղաթիռը կործանվեց երկրի հարավում՝ Քերմանի նահանգի Բաֆթ քաղաքում: Սաջադին եւ մի քանի այլ իրանցի պաշտոնյաներ վիրավորվեցին, իսկ նրա խորհրդական Իսմայիլ Ահմադին զոհվեց:

«Իրան էյր» օդագնացության ընկերության օդաչու Խուշնակ Շահբազին «Ալ-Ջազիրա»-ի հետ զրույցում ասել է, թե Իրանը նախկինում հարյուրավոր մարդատար ինքնաթիռների գնման համաձայնություններ էր կնքել, բայց Իրանի հետ կնքված միջուկային գործարքից 2018 թվականին՝ Դոնալդ Թրամփի վարչակարգի օրոք ԱՄՆ-ի դուրս գալն ու Իրանի օդային փոխադրումների ոլորտի դեմ պատժամիջոցների վերականգնումն ամեն ինչ փչացրին: Ամերիկյան պատժամիջոցները նաեւ երրորդ երկրներին թույլ չեն տալիս իրենց վաճառել պահեստամասեր, որոնք անհրաժեշտ են իրանական հնացած օդանավերի նորոգման ու վերականգնման համար:

Իրանի կրոնապետական   ռեժիմը իրականում գլխավորում է ոչ թե նախագահի դերը կատարողը, այլ բարձրագույն հոգեւոր առաջնորդը, նկատել է տալիս չեխական «Ֆորում 24»-ը: Եվ այն, որ ավելի ժամանակակից ուղղաթիռներ չեն հատկացվել պետության ֆորմալ ղեկավարի անվտանգության համար, խոսում է միայն իրանական իշխանության հիերարխիայում նախագահի դիրքի, այլ ոչ թե Ռաիսիի դեմ չարամիտ մտադրության մասին:   

«Իրանական ավիապարկը ամբողջ ռեժիմի մարմնավորումն է»,- բրիտանական «Ֆայնենշըլ թայմս»-ի հոդվածում ասում է Սենթ Էնդրյուսի համալսարանի Իրանագիտության ինստիտուտի հիմնադիր Ալի Անսարին:  «Այն հին է, այս ինքնաթիռներն ու ուղղաթիռները չեն կարող թռչել, բայց կատարում են թռիչքներ մինչեւ հաջորդ վթարը»:

Լրատվամիջոցի վկայությամբ, Իրանի ռազմաօդային ուժերի համակազմի զգալի մասը նույնիսկ քաղաքացիական օդային նավատորմից հին է:

Բայց խնդիրն, ըստ ամենայնի, երկրի օդանավերի միայն հնությունը չէ եւ ստացվում է՝ նույնիսկ այնքան էլ հնությունը չէ: Նույն հոդվածի հեղինակի պնդմամբ՝ ամերիկյան այդ «Բելլ 212» մակնիշի ուղղաթիռները, որոնցից մեկով թռել էր նախագահ Ռաիսին, հնությամբ հանդերձ, հայտնի են իրենց հուսալիությամբ: Դրանք, օգտագործված լինելով դեռ Վիետնամյան պատերազմում, այժմ էլ իրենց օդային ծառայությունն են  մատուցում աշխարհի շատ երկրներում: Այսօր դրանք օգտագործում են Ավստրիայի օդուժում, Ճապոնիայի առափնյա պահպանությունում, Թաիլանդի ոստիկանությունում եւ ԱՄՆ-ի հրշեջ ծառայությունում: Իսկ յուրաքանչյուր նման դժբախտ դեպքում, ասվում է հոդվածում,  հարկավոր է ուշադրոթյուն դարձնել շահագործման պայմաններին: «Եղանակն ու ճիշտ սպասարկումը ցուցակում առաջին տեղում են»:

Պետական գործիչների հետ տեղի ունեցող «տարօրինակ դժբախտությունների» մասին խորհրդածություն է հրապարակել խորվաթական «Գեոպոլիտիկա.նյուզ»-ը: «Մի՞թե Պուտինի ընկերը լինելն այսուհետեւ կյանքի համար վտանգավոր է»,- հենց  վերնագրում կասկած է հայտնում հոդվածի հեղինակը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշակերտների եւ հատկապես ուսուցիչների «բացական»՝ քաղաքական խոշորացույցի տակ

Հաջորդ գրառումը

 Օղի թորելու տատիս բանաձեւն ու մեր փրկությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

 Օղի թորելու տատիս բանաձեւն ու մեր փրկությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ի պաշտպանություն Եկեղեցու կատարած հայտարարություններից հետո` գործարար, բարերար, Հայաստանում խոշոր ներդրող Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարն ակնհայտորեն կատարվում է...

ԿարդալDetails

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025

Թրամփն ակնկալում է, որ Իրանը լիովին կկապիտուլացվի

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական