Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ԴԱՐՁԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐ

27/10/2020
- Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամեն անգամ, երբ խոսում ենք պատերազմի մասին, աչքերիս առաջ պատկերանում է Գյումրիի զինկոմիսարիատը՝ սենյակներից մեկի դռան առջեւ խռնված աղջիկների բազմությունը… Կամավորներ են, դիմել են զինկոմիսարիատ՝ ռազմաճակատ գնալու խնդրանքով։ Աղջիկները մեկիկ-մեկիկ մտնում են ներս եւ դուրս գալիս… Ահա եւ իմ հերթն է… Ձեռքս դողում է, ոչ մի կերպ չեմ կարողանում պտտեցնել բռնակը… Դուռը վերջապես բացվում է, եւ ես զսպանակից նետվածի նման ուղղակի ներս եմ ընկնում ու մի կերպ հավասարակշռությունս պահպանելով, շփոթված կանգնում ընդարձակ ու լուսավոր սենյակի մեջտեղում։ Գրասեղանների մոտ նստած են զինվորական համազգեստով մարդիկ։ Իմ մուտքը ծիծաղեցնում է նրանց, իսկ ես ավելի ու ավելի եմ շփոթվում։ Զինվորականներից մեկը հարցնում է.

-Դո՞ւ էլ ես դիմում տվել։

Ես գլխով դրական նշան եմ անում։

-Հաաա՞… Դու, ի՞նչ է, կարծում ես՝ ռազմաճակատը մանկապարտե՞զ է։

Ես, իհարկե, շատ լավ գիտեմ, որ ռազմաճակատը մանկապարտեզ չէ, բայց չէ՞ որ ես մանկապարտեզի երեխա չեմ, այլ մեծ աղջիկ… Բոլորն են այդպես ասում՝ «Մեծ աղջիկ ես արդեն»։

…Ես… ես երեխա չեմ… տասնվեց տարեկան եմ… արդեն անձնագիր եմ ստացել։

Բոլորը լուրջ ու խիստ նայում են ինձ։ Ես քիչ է մնում լաց լինեմ։ Զինվորականներից մեկը, հավանաբար կարեկցելով ինձ, ժպտալով հարցնում է.

-Քո ոտքերը ո՞ր համարն են։

Ես տարակուսանքով նայում եմ նրան, նայում եմ ոտքերիս։

-Ե…րեսուն… երեսունչորս,- հազիվ կմկմում եմ ես, ապա սիրտ անելով, դպրոցական դարսավոր շրջազգեստս մի փոքր բարձրացնում եմ եւ ցույց տալիս ոտքս։ -Իմ կարծիքով՝ երեսունչորս համարը բավականին մեծ է, ոտքերս անցյալ տարի ընդամենը երեսուներկու համարն էին,- հաղթական նայում եմ շուրջս նստած զինվորականներին։ Մի քանիսը ժպտում են բարեհոգաբար, մի քանիսը՝ հեգնանքով։

-Երեսունչո՞րս… Չէ՜, չեղա՜վ։ Մենք երեսունչորս համարի սապոգներ չունենք։ Երբ ոտքերդ կդառնան երեսունվեց համարի, կգաս, կուղարկենք։

Իմ արցունքները, որ հազիվ էի պահում կոպերիս տակ, դավաճանորեն դուրս են ցայտում, եւ ես խայտառակ կերպով լաց եմ լինում՝ հոնգուր-հոնգուր՝ երեխավարի։

-Չէ՜… չէ՜… հիմա եմ ուզում գնալ… Սաթիկի, մյուսների հետ…- լացի միջից թոթովում եմ մի քանի անգամ։

-Ահա՜, մի՞թե կարելի է այսպիսի լացկան աղջկան ռազմաճակատ ուղարկել…

Եվ հրա՜շք, հրա՜շք կատարվեց։ Դուռը բացվեց, ու ներս մտավ մի ուրիշ զինվորական։ Բոլորը ոտքի կանգնեցին։ Բայց նորեկի ուշադրությունն անմիջապես գրավեցի ես՝ խստադեմ զինվորականներով շրջապատված մի փոքրամարմին, վտիտ, դպրոցական շրջազգեստով, երեխայի նման տզտզացող աղջիկ։

Բարձրահասակ զինվորականը խոնարհվեց իմ կողմը։

-Ի՞նչ է պատահել, աչի՛կ ջան։

Ես մատս ամուր սեղմեցի ատամներիս տակ, որ լացս զսպեմ։

-Ընկեր Թարխանյան, այս աչիկը…

Եվ նրան պատմեցին եղելությունը։ Ընկեր Թարխանյանը չծիծաղեց, ինչպես սպասում էի, այլ լրջորեն ասաց.

-Ինչպես հասկացա՝ քեզ ռազմաճակատ չեն ուզում ուղարկել։ Լավ, դու կգնաս Կարմիր խաչի բուժքույրական կուրսերում սովորելու։ Եթե լավ սովորես, ես քեզ ինձ հետ կտանեմ ռազմաճակատ։ Դե, հիմա սրբիր արցունքներդ,- եւ ինքը իր թաշկինակով սրբեց աչքերս։

Եվ այդպես՝ ինձ ուղարկեցին Կարմիր խաչի բուժքույրական կուրսերում սովորելու։ Հետո ոչ թե ռազմաճակատ (այդ ընթացքում իմ ոտքերը համառորեն մնացին երեսունչորսի վրա), այլ էվակոհոսպիտալ, որի գլխավոր բժիշկն էր Արտավազդ Թարխանյանը։ Հետո նա ուրիշ բուժքույրերի հետ մեկնեց ռազմաճակատ… Ա՜խ, նրանք բոլորն էլ զոհվեցին…

Հոսպիտա՜լ… Երբ հիշում եմ հոսպիտալը, ինձ ամենից շատ զարմացնում է այն, թե ինչպե՞ս էի կարողանում ռազմաճակատից եկած փորձառու եւ բավականին մարմնեղ բուժքույր Գլաշայի հետ ծանր վիրավորների պատգարակները բարձրացնել աստիճաններով՝ երկրորդ, նույնիսկ երրորդ հարկ։ Ես գնում էի առջեւից, իսկ Գլաշան՝ հետեւից։ Իհարկե, ամբողջ ծանրությունն ընկնում էր Գլաշայի վրա, նա իր ուժեղ բազուկներով պահում էր պատգարակը եւ մղում առաջ։ Որպեսզի պատգարակը պահեր հորիզոնական դիրքը, բռնակները դնում էին ուսերին, ես ամուր բռնում էի դրանք եւ բարձրացնում էի ոտքս՝ մեկ, երկու, երեք… Իմ ուսերին բշտիկներ էին առաջանում, եւ երբ դրանք պայթում էին, ճերմակ խալաթիս վրա կարմիր «մեխակներ» էին գոյանում։ Անքուն գիշերներ, վիրավորների հառաչանքներ, տնքոցներ, զառանցանքներ, ցավի ու վշտի ճիչեր… Որտե՞ղ է արդյոք Անդրեյ Իվանովիչ Իվանովը, որն իր երակներում իմ հայրական արյունը տարավ… Որտե՞ղ է սերժանտ Դադիկոն, եթե ողջ է, ապա իմ արյունն էլ է կենդանի նրա երակներում… Որտե՞ղ է զանգեզուրցի լեյտենանտ Խաչիկ Գրիգորյանը, որ երգում էր.

Թռչեի մտքով տուն,

ուր իմ մայրն է արթուն…

Է՜… Բավական է, որի՞ն հիշեմ…

Ես պետք է ասեմ, որ հոսպիտալն  էլ ռազմաճակատ էր, ուր իսկական ճակատամարտ էր մղվում մահվան դեմ։ Արյուն էր հոսում, մահեր էին լինում ինչպես ռազմաճակատում։ Զինվորական բժիշկները, զինվորական բուժքույրերը, սանիտարները նույնպես մարտիկներ էին, որոնցից շատ շատերը զոհվեցին վիրավոր մարտիկներին կյանք վերադարձնելու համար…

ՌՈԶԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպես ազատագրվեց Աղդամը

Հաջորդ գրառումը

Հատուկ գնդի լեգենդը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երեք տարի առաջ սեպտեմբերի 12-ը նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից. հոր գիրը՝ որդու հիշատակին

13/09/2025
Պատերազմ

Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը․ NEWS.am

18/10/2022
Պատերազմ

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ «Կոմանդո» ջոկատն է. «Թաթոյան» հիմնադրամ

03/10/2022
Պատերազմ

Ադրբեջանն ավելի մեծ թվով տուժածներ ունի

29/09/2022
Հաջորդ գրառումը

Հատուկ գնդի լեգենդը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական