Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐԻՑ ՍՐՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱ-ԻՍՐԱՅԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

05/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թերեւս կմիջամտեր Վաշինգտոնը, եթե չլիներ Եգիպտոսի զինվորական հեղաշրջումը

Օրերս փոխվարչապետ Բեշիր Աթալայը, հայտարարելով, թե Թուրքիայից փախած որոշ հրեաներ նախանձում են երկրի արագ վերելքին եւ փորձում են խանգարել դրան, «Գեզիի» հակակառավարական ելույթների կազմակերպման մեջ մեղադրել էր հրեական համայնքին: Հայտարարությունից շփոթված համայնքը հարձակման թիրախ դառնալու մտավախությամբ ահազանգել էր: Ահազանգից հետոՙ հուլիսի 3-ին Աթալայը հերքեց ասածները, հավաստիացնելով, որ խոսքերն աղճատված են եւ ինքը հրեաներին վիրավորելու մտադրություն չի ունեցել:

Չնայած փոխվարչապետի հավաստիացմանը, Իսրայելը նույն օրը դադարեցրել էր մուտքի արտոնագրի տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: Երեկվա համարում «Ազգն» անդրադարձել է այս ամենին: Պարզապես ավելացնենք, որ փոխվարչապետ Աթալայիՙ հրեաներին հասցեագրած մեղադրանքն ու դրան ի պատասխան Թուրքիայի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու Իսրայելի արարքը փոխդժգոհության արդյունքն են:

Թուրքիայի պարագայում այդ դժգոհությունը պայմանավորում է «Մավի Մարմարայի» տախտակամածում դեռեւս 2010-ին 9 թուրքի սպանությունը եւ դրա հետ կապված ներողության «անբովանդակությունը», իսկ Իսրայելի դեպքումՙ վարչապետ Էրդողանի հակաիսրայելական ելույթներն ու Գազայի հատված այցելելու համառությունը:

Թուրքական կողմը դեռեւս 2010-ի հունիսին պահանջ էր դրել, որ Իսրայելը «Մավի Մարմարայի» միջադեպի առնչությամբ պաշտոնապես ներողություն խնդրի Թուրքիայից: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խնդրեց ընթացիկ տարվա մարտի 22-ին միայն, բայց ոչ պաշտոնապես, այլ հեռախոսով բանավոր, այն էլՙ անհասցե: Վարչապետ Էրդողանն ընդունել էր անբովանդակ ներողությունը: Նա այլընտրանք էլ չուներ, որովհետեւ Իսրայելի վարչապետի գրասենյակից անձամբ հեռաձայնել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապա եւ հեռախոսափողը փոխանցել Բենիամին Նաթանյահուին:

Քանի որ Էրդողանը դժկամությամբ էր ընդունել ներողությունը, միաժամանակ հետաձգել նախապես հունիսին ծրագրված այցը Գազա, տեղի տալով ԱՄՆ-ի ու Իսրայելի ճնշումներին, ուստի ներողության ընդունումը չհանգեցրեց «Մավի Մարմարայի» պատճառով ընդհատված թուրք-իսրայելական հարաբերությունների լիարժեք վերականգնմանը: Իսրայելական կողմն էլ ոչ մի կերպ չէր հանդուրժում Էրդողանի Գազա այցելելու հաստատակամությունը:

Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզա չտրամադրելու Իսրայելի կառավարության որոշումը ինչպե՞ս կանդրադառնա վարչապետ Էրդողանի Գազա այցին, որը նախատեսված է հուլիսին, հայտնի չէ: Բայց որ Թուրքիայի փոխվարչապետի հրեաներին հասցեագրած մեղադրանքն ու դրան Իսրայելի հակազդեցությունը ելման կետ են վերադարձրել թուրք-իսրայելական հարաբերություններըՙ ակնհայտ է:

Մինչդեռ այդ հարաբերություններով խիստ շահագրգիռ Վաշինգտոնը հսկայական ջանքեր էր գործադրել, որ թեկուզ մասնակի վերականգնվեն: Այդ շահագրգռությունը, ամենայն հավանականությամբ, ստիպելու էր Վաշինգտոնին նորից միջամտելու: Նաեւ կմիջամտեր, եթե չլիներ բանակի հեղաշրջումը Եգիպտոսում:

Թեեւ Եգիպտոսի զինվորական հեղաշրջումը առայժմ միջամտելու հնարավորություն չի տալիս Վաշինգտոնին, սակայն նախագահ Մուհամմեդ Մուրսիի հեռացումն իշխանությունից չպետք է անակնկալ լինի ԱՄՆ-ի, հետեւաբար եւ Եվրոմիության համար: Այն առումով, որ ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ ԵՄ-ը փոխանակ դատապարտելու բանակին, որն ի վերջո առգրավել է իշխանությունը երկրի օրինական նախագահից, բավարարվեցին Եգիպտոսում ժողովրդավարական կարգերի շուտափույթ վերականգնման հայտարարություններով:

Ավելին, ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեգլը անցյալ շաբաթ երկու հեռախոսազրույց է ունեցել հեղաշրջման ղեկավար, Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդուլ Ֆաթթահ ալ Սիսիի հետ: Պենտագոնի խոսնակ Ջորջ Լիթլը հեռախոսազրույցի բովանդակությանը չի անդրադարձել: Բայց եւ այնպես ընդգծել է պատմական սերտ կապերի առկայությունը ԱՄՆ-ի ու Եգիպտոսի բանակների միջեւ, ապա հույս է հայտնել զարգացնելու այդ հարաբերությունները ճգնաժամի հաղթահարումից հետո:

Մինչդեռ տարածաշրջանում արմատական շրջանակները Մուրսիին համարում էին ամերիկյան դրածո, պատճառաբանելով, թե նրան իշխանության է բերել Վաշինգտոնը: Ի դեպ, ինքըՙ Մուրսին, չէր ընդունել նախագահ Բաշար Ասադի ընտրվելու առթիվ հղած շնորհավորանքը, կողմ էր Սիրիայի օդային տարածքի թռիչքազերծ գոտի հայտարարմանը եւ շուրջ 2 ամիս առաջ պաշտոնապես խզել էր հարաբերությունները Դամասկոսի հետ:

Պարզապես Մուհամմեդ Մուրսիին չհաջողվեց վերահսկել «Մուսուլման եղբայրներին», որոնք էլ ըստ երեւույթին պատճառ դարձան, որ նա հեռանա իշխանությունից, ինչպես բերել էին: Թերեւս այդ առումով ուշագրավ է նախագահ Ասադի սիրիական «Սաուրա» թերթում հրապարակված դիտարկումը. «Այն, ինչ տեղի ունեցավ Եգիպտոսում, քաղաքական իսլամի անկումն է: Այդպիսին է լինելու ճակատագիրը բոլոր նրանց, ովքեր կրոնը շահարկում են քաղաքական նպատակներով: Ժողովրդին չես կարող մշտապես խաբել, մանավանդՙ Եգիպտոսի»:

Հատկանշական է, որ բանակի հեղաշրջումը Եգիպտոսում պաշտպանում է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որը Մուրսիի պես չափավոր իսլամի ներկայացուցիչն է Արեւմուտքի համար եւ արմատական շրջանակներում նույնպես համարվում է ԱՄՆ-ի դրածոն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԸ. Ո՞ՐՆ Է ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ

Հաջորդ գրառումը

«ԼԻԿԲԵԶ»` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳԻ» ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ԼԻԿԲԵԶ»` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳԻ» ՀԱՄԱՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական