Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՀՎ ղեկավարի տեղակալը Փաշինյանին հավանաբար տեղեկացրել է ինչ-որ լուրջ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ, որտեղ Հայաստանը ևս դերակատարություն ունի. վերլուծաբան

23/05/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերլուծաբան Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ շատ կարևոր է, որ կիրակի օրը կայանալիք հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կոնկրետ թեզեր հնչեցնի և գործողությունների ճանապարհային քարտեզ ներկայացնի։

«Հանրահավաքը կկայանա, կասեն, կտեսնենք»,-Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի երևանյան այցին՝ Ստեփան Դանիելյանը  քիչ հավանական համարեց, որ այն որևէ կերպ կարող էր առնչվել շարժման տրամադրությունները շոշափելուն։ Այցի իրական նպատակն, ըստ վերլուծաբանի, արտացոլված է արդեն իսկ պաշտոնական հաղորդագրության տեքստում։

«Պաշտոնական հայտարարությունները, որոնք երբեմն շատ կարճ են լինում, շատ բան են ասում։ Կոնկերտ Դեյվիդ Քոհենի այցի վերաբերյալ հաղորդագրության տեքստում ասված է, որ քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր: Սա, ինձ թվում է, բավականին շատ բան է ասում՝ հատկապես եթե Հայաստանի հետ քննարկվում են տարածաշրջանային հարցեր, դա, բնականաբար, նշանակում է, որ քննարկվել են հայ-ռուսական, հայ-ադրբեջանական և հայ-իրանական հարցեր»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ եթե Հայաստան է գալիս ԿՀՎ ղեկավարի տեղակալը, որը շատ հարցերում ավելի կոմպետենտ է, քան ԿՀՎ նախագահը, բնական է, որ նա ինչ-որ ուղերձներ է բերել և ինչ-որ բաների մասին տեղեկացրել։

«Հաշվի առնենք, որ դրանից առաջ Օմանում հանդիպում է տեղի ունեցել Իրանի փոխարտգործնախարարի և ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի միջև, և հատկապես հայտնի դեպքերից հետո այդ մարդը դարձել է Իրանի ԱԳ նախարար, դա նշանակում է, որ իրանաամերիկյան ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Կարելի է ենթադրել, որ այդ պայմանավորվածությունների մասին տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հավանաբար տեղեկացրել են ինչ-որ լուրջ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ, որտեղ Հայաստանը ևս ինչ-որ դերակատարություն ունի։

 Դրանից հետո ՀՀ վարչապետն այցելեց Իրան՝ մասնակցելու զոհված պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը՝ միաժամանակ հանդիպելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Բնականաբար, նման թեմաների շուրջ ևս խոսել են, Փաշինյանը երևի կիսվել է, թե իրեն ինչ է փոխանցել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Հնարավոր է, որ ամբողջ տարածաշրջանում լուրջ գործընթացներ են գնում»,- ամփոփեց Ստեփան Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը ընդունել էր մայիսի 21-ին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:

Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում չէին փոխանցվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Իրենց սեփականությունը ադրբեջանցիներին հանձնելուց առաջ կիրանցեցիները քանդում են գույքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Իրենց սեփականությունը ադրբեջանցիներին հանձնելուց առաջ կիրանցեցիները քանդում են գույքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական