Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ՔՊ գրասենյակի տարածքի նվազագույն վարձն ամսական կկազմի 10,3 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց Երևանի Կենտրոնում Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող 843,83 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 630 քմ մակերեսով հողամասը տրամադրել վարձակալության մրցույթով։