Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ. ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔԸ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՀԱՆԻԻՑ

04/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Տնտեսական հարցի լուծում, սոցիալական ոլորտի բարելավումներ: Սրանք իրանցի ժողովրդի ակնկալիքներն էին նախագահական ընտրություններից: Հենց դա է պատճառը, որ նախագահի թեկնածուները իրենց ծրագրերում առաջնահերթությունը տալիս էին սոցիալական խնդիրներին:

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի մեկնաբանությամբՙ Իրանում տնտեսական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ վատ, որեւէ առաջընթաց նկատելի չէ: Իրանցի ժողովուրդը նոր, առավել բարեկեցիկ ապագայի հույսերը կապում է նոր կառավարության եւ նախագահի հետ, եւ հենց դա է պատճառը, որ նախագահական ընտրություններին արձանագրվեց 73 տոկոս մասնակցություն: Բնակչության 53 տոկոսն ընտրեց Հասան Ռոհանիին, որը համեմատաբար համարվում է բարեփոխումների կողմնակից քաղաքական գործիչ: Խանլարյանի խոսքերովՙ արտաքին քաղաքականության մեջ սուր եւ անկյունադարձային փոփոխություններ չեն լինի, սակայն, ի տարբերություն իր նախորդի, Ռոհանին առավել մեղմ ու դիվանագիտական հնարքներ կկիրառի Արեւմուտքի հետ բանակցությունների ժամանակ: Այս առնչությամբ արդեն որոշակի քայլեր ձեռնարկվում են. մասնավորապես երկրի դիվանագիտական կորպուսում սպասվում են լուրջ փոփոխություններ եւ կադրերի նորացում:

Նորարարություններին զուգահեռՙ Ռոհանին կարեւորելու է ազգային շահն, ու դրանք կմնան անփոփոխ: Անփոփոխ կլինի նաեւ Իրանի միջուկային ծրագրի իրականացումը: Թեպետ հենց ուրանի հարստացման ծրագրի պատճառով է, որ Արեւմուտքն Իրանին պատժել է, եւ երկիրը հայտնվել է տնտեսական բլոկադայի մեջ, այնուամենայնիվ, միջուկային ծրագիրը շուրջ 30 տարվա պատմություն ունի, եւ այս նախագահի դիրքորոշումն էլ այդ հարցում կմնա անփոփոխ:

Խանլարյանը հույս ունի, որ գոնե սնունդի հարցում նոր նախագահը եւ դիվանագետները կկարողանան «լեզու գտնել» Արեւմուտքի հետ:

Հայկական համայնքն էլ որոշակի ակնկալիքներ ունի նոր նախագահից: Նախագահական ընտրություններից առաջ հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են նախագահի թեկնածուների հետ եւ նրանց ներկայացրել համայնքի պահանջները: Հայ համայնքի գլխավոր պահանջը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Նրանք ցանկանում են, որ նախագահը ազգային եւ կրոնական փոքրամասնությունների գծով մասնագետ խորհրդական ունենա, որպեսզի նրա միջոցով կառավարությունը տեղյակ լինի իր երկրի ազգային փոքրամասնությունների խնդիրներին:

Հայազգի պատգամավորը շեշտում է, որ բոլոր թեկնածուները դրական են արտահայտվել եւ նկատի ունեցել հայկական կողմի առաջարկությունները:

Խանլարյանը համոզված է, որ երդմնակալությունից հետո նորընտիր նախագահը կհանդիպի հայ համայքնի ներկայացուցիչների հետ, այդպես եղել է բոլոր նախորդ նախագահների օրոք: «Այդ ժամանակ առավել մանրամասն կներկայացնենք Հայոց ցեղասպանության հետ կապված մեր առաջարկություններն ու հույս պետք է փայփայենք, որ հաջորդ տարվա ապրիլի 24-ին Ռոհանին գոնե դատապարտող հայտարարությամբ հանդես կգա», ասաց պատգամավորը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ Է ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎԸ

Հաջորդ գրառումը

ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ. «700 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ ՈՒՂՂԱԿԻ ՉԿԱՆ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ. «700 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ ՈՒՂՂԱԿԻ ՉԿԱՆ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական