Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են կրոնական խաղաքարտը խաղարկել Արևելյան Միջերկրածովքում, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:
Համապատասխան հայտարարությունը նա արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: Հունաստանի վարչապետը նշել է, որ այս իրավիճակը լարվածություն է ստեղծում տարածաշրջանում:
«Ցավոք, այս երկիրը անընդհատ խախտում է միջազգային բոլոր նորմերը», ասել է Միցոտակիսը:
Նա կոչ է արել «դադարեցնել Թուրքիայի սադրիչ գործողությունները» ընդհանուր շահերի շրջանակներում, ինչպես նաև սահմանել երկրի «գործողությունների հատուկ սահմաններ»: