Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը իր համագյուղացիներին հայտնեց, որ ուզումէ հրաժարական տալ։ Բայց կիրանցիները նրան հակադարձեցին։
Շահինյանը ասաց, որ կառավարությունից հաղորդել են՝ ակտիվիստներով գնան Իջևան՝ իրենց հետ հանդիպելու։
Կիրանցիները մերժեցին առաջարկը՝ ասելով, որ իրենք չեն գնա Իջևան, թող կառավարության ներկայացուցիչները գան Կիրանց ու բացեիբաց խոսեն ժողովրդի հետ։
Իրավիճակը Կիրանցում ուղիղ տեսակապով ներկայացնում է Անի Գևորգյանը։