Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»

16/05/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանական քարոզչությունը մի կայուն թեզ ունի, որի հիմնական միտքն այն է, թե ներքաղաքական կյանքում ինչ լինում-չի լինում՝ իշխանության համար պայքար է, պարզունակ մատուցմամբ ու ընկալմամբ՝ «աթոռի կռիվ»: Բնականաբար, ընթացիկ հանրային զարթոնքին զուգահեռ, վերստին շրջանառության մեջ է դրվել այդ քարոզչական կաղապարը, թե այսինչ ուժը, այնինչ անհատը ուզում են գալ իշխանության: Դրա հիմնական լեյտմոտիվն այն է, որ մարդկանց մեջ արմատավորվի, թե տեղի ունեցողը «իշխանության կռիվ» է: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո պետք է ձևավորվի իշխանություն: Սա քաղաքագիտության, քաղաքականության ու պետականության դասական տրամաբանությունն է: Բայց… Կարելի է կարծել, թե Հայաստանը բարվոք ու խնդիր չունեցող մի երկիր է, որ մարդիկ «ուզում են գալ իշխանության»:

Իրականում Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն ու նրանց կառավարման 6 տարին Հայաստանն ի՞նչ են դարձրել, ինչի՞ են վերածել: Եթե հակիրճ՝ ավերակների: Եթե ավերակ բնորոշումը մի փոքր բացենք, ապա զուտ հակիրճ թվարկումն արդեն խոսուն է. կորսված Արցախ, խոցելի անվտանգություն, քայքայված պաշտպանական ու անվտանգային համակարգեր, հարյուր հազարից ավելի հայրենազրկված հայություն, հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով թշնամական վերահսկողության տակ տրված տարածքներ, փուչիկ տնտեսություն, ահռելի՝ 12 միլիարդ դոլարի հասցված պարտք, տապալված արտաքին քաղաքականություն, տնաքանդ ու երկրաքանդ ներքին քաղաքականություն, համազգեստավորված «բեսպրեդել»:

Մի խոսքով՝ հենց ավերակներ: Ըստ էության, սեղանին դրված է լինելչլինելու խնդիր, ու մենք արդեն դուրս ենք եկել դասական քաղաքական պատկերացումներից էլ, դասական քաղաքական վիճակից էլ: Եվ նման պայմաններում, եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են ստանձնել պատասխանատվություն, ապա դրա հիմնական նպատակը երկրի ու պետականության առկա ծվենները փրկելն է: Ավելին, Փաշինյանի ու ՔՊ-ի վեցամյա ավերակումից հետո, ով էլ որ գա իշխանության, մտնելու է ծանրագույն բեռի տակ: Պատկերավոր ասած՝ սրանցից հետո հաջորդ կառավարությունը «մահապարտների ջոկատ» պետք է լինի (անձնազոհության իմաստով), այդ տրամադրվածությամբ պետք է գործի, որ նախ՝ անկումը կասեցվի, հետո էլ առկա վիհից սկսենք դուրս գալ:

Գործնականում հաջորդը լինելու է «պետությունն ավերակներից դուրս բերելու» կառավարություն: Այնպես որ, երբ փաշինյանական քարոզիչները «աթոռակռվից» կամ «իշխանություն խլելուց» են խոսում, իսկ ոմանք էլ մեխանիկորեն կրկնում են, արժե շատ հանգիստ, առանց հույզերի, սթափեցնող հարց տալ. իսկ այդ ի՞նչ վիճակի, ի՞նչ օրի է հասցվել երկիրը, որ այն կառավարելը այդքան ցանկալի մի բան լինի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուծում՝ երկու քայլից. Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածուն. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է և Հայաստանի հայաթափումը. Կարեն Ճշմարիտյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Մամուլի տեսություն

Մոտ 30 ՔՊ-ականներ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»

01/04/2026
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia
Մամուլի տեսություն

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

31/03/2026
Մամուլի տեսություն

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21/03/2026
Հաջորդ գրառումը

Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է և Հայաստանի հայաթափումը. Կարեն Ճշմարիտյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական