Ռուս սահմանապահները շարունակում են դուրս գալ հայկական սահմանային հենակետերից

Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման գործընթացը շարունակվում է։
Այսօրվանից ռուս սահմանապահները սկսել են լքել Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված հենակետերը։
«Հիշեցնենք, որ այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել մայիսի 9-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։ Պայմանագրի համաձայն՝ ռուս զինվորականները 44-օրյա պատերազմից հետո բանավոր պայմանավորվածության հիման վրա պետք է լքեն իրենց դիրքերը»,-գրում են ադրբեջանական զլմները։
