Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ ցանկություն, ու կարծում եմ, որ ճիշտ չէ. Բագրատ Սրբազանն անդրադարձել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե իր կարծիքով՝ վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը։
Ի՞նչ կանի Սրբազանը, եթե շարժման մասնակիցները պահանջեն իր թեկնածությունը։
Սրբազանը պատասխանել է.
«Ընթացքը կորոշի, անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող ընթացքը գնա, Աստվածային նախախնամությունն է մեզ ուղղորդողը»։