«Այստեղ քաղաքական պատճառներ չկան։ Ես կգնամ, երբ պատրաստ կլինեմ. դեռևս պատրաստ չեմ»,-մի քանի օր առաջ ասել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին՝ պարզաբանելով, թե ինչու Շուշի չի այցելում։
Իսկ այսօր նա գնացել է օկուպացված Շուշի, ու դրա մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
«Այսօր դեսպան Լիբբին իր կնոջ հետ այցելել է Ֆիզուլի և Շուշի քաղաքներ։ Ուղևորության ընթացքում դեսպանը նախատեսում է հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։