Փաշինյանը այս վեց տարիների ընթացքում երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ, ինչպես այսօր:
Բագրատ սրբազանին այսօր հաջողվեց գրանցել իր առաջին հաղթանակը, նա է օրվա top info հերոսը, և առաջին անգամ է, որ Փաշինյանը նույնիսկ եթե ինքնահրկիզվի, այդ պատկերը չի փոխվելու:
Մեր հասարակությունը նախ և առաջ դարձել է ինֆորմացիոն հասարակություն, ուստի բոլոր նրանք, ովքեր այս շարժման մաս և շահառու են խնդրում եմ մոռանալ և խոր իգնորի ռեժիմի մեջ պահել համար առաջին նյուզմեյքեր Փաշինյանին, նույնիսկ եթե նա ասի և անի ամենաանհավանականը ինֆո չարտի առաջին հորիզոնական վերադառնալու համար, իսկ դա իր գերխնդիրն է:
Խոսեք, տարածեք, քննարկեք և կիսվեք բացառապես Տավուշ-Երևան քայլերթի ինֆոներով, իրադարձությունների բոլոր մանրուքներով, լուսավոր և գեղեցիկ ինֆոներով, դրականով և հաղթականով:
Տավուշ-Երևան քայլերթը դարձնելով ներառական, թրենդային, վարակիչ և հետաքրքիր՝ դուք ձեր մեծ լուման եք ներդնելու Փաշինյանի ինֆոչեզոքացմանը, իսկ դա նրա համար քաղաքականապես մահացու հարված է:
Միաբանվեք
Ինքնակազմակերպվեք
Ինքնակառավարվեք
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան