Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողը, Հայաստանն էլ նույն ճանապարհով տանողը Պետրոսի հյուրն էր։
Խաբեբայության վարպետը ինչ-որ պահի սկսեց GPS համակարգի վրա «բոչկա գլորել», որպեսզի ապացուցի Ադրբեջանի իրավունքների և ցանկությունների իսկությունը։
Հետզհետե տրվելով իր տեխնիկական անգրագիտությանը՝ հայտարարեց, որ GPS համակարգը, որով իբրև գծվում է սահմանը, միշտ չէ, որ հստակ է աշխատում, և շատ դեպքերում գետնի վրա կատարած դիտարկման և տիեզերքից արբանյակների արձանագրած տվյալների միջև կա մեծ խզում, որը կարող է կազմել մինչև 60 մետր։
Ակնհայտ է, որ գյուղերում հեռուստացույցով Պետրոսին դիտողները չգիտեն GPS համակարգի տեխնիկական մանրամասների մասին և չէին կարող պատկերացնել, որ անճշտության մասին միամիտ սուտը ՀՀ գլխավոր խաբեբան օգտագործելու է սահմանազատվող տարածքում ազերիներից դիրքը չվերցնելու հարցը կոծկելու նպատակով։
Որպեսզի միանգամից բացահայտենք դրա ոչ պատահական սուտը, ներկայացնում ենք որոշ տեխնիկական տվյալներ GPS համակարգի վերաբերյալ։
GPS-ը (անգլերեն՝ Global Positioning System) ամերիկյան գլոբալ դիրքավորման համակարգ է, ինչպես նաև GPS (գլոբալ դիրքորոշման համակարգ) արբանյակային նավիգացիոն համակարգ է, որը չափում է հեռավորությունը, ժամանակը և որոշում WGS 84 համաշխարհային կոորդինատային համակարգում գտնվելու վայրը:
Համակարգը մշակել, ներդրել և շահագործել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Հորիզոնական հարթությունում ժամանակակից GPS ընդունիչների բնորոշ ճշգրտությունը մոտավորապես 6-8 մետր է՝ լավ արբանյակային տեսանելիությամբ և ուղղիչ ալգորիթմների օգտագործմամբ: ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, Եվրամիությունում և Հնդկաստանում կան WAAS, EGNOS, MSAS և այլն կայաններ, որոնք փոխանցում են դիֆերենցիալ ռեժիմի ուղղումներ, ինչը թույլ է տալիս այդ երկրներում սխալը նվազեցնել մինչև 1-2 մետր:
2010 թվականից տիեզերք են արձակվել GPS տարբերակի IIF արբանյակները, որոնք շատ ավելի բարձր ճշգրտություն են ապահովում կոորդինատների որոշման հարցում։ Եթե GPS IIA/IIR/IIR-M սարքերը ունեն 6 մետր սխալ, ապա նոր արբանյակների օգնությամբ հնարավոր է որոշել տեղը 60-90 սմ-ից ոչ ավելի սխալով։
Տեխնիկական տվյալների իրական մեծությունների և ՀՀ ղեկավարի պատկերացումների տարբերությունները վկայում են, որ մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ, որը փորձում է ամեն ինչում մանիպուլացնել և կեղծել։
Սա այն նույն կերպարն է, որը պնդում էր՝ «Իսկանդերը» 10 տոկոսով է պայթել։