Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ ԲԱՆ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ` ԳԻՏԻ ՄԻԱՅՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

20/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Վերջին շրջանում Վաշինգտոնով, Մոսկվայով, Բրյուսելով եւ Ստամբուլով անցած եւ Հայաստանի հինգ մարզով շրջագայած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եզրակացրել է, որ Հայաստանի վիճակը կործանիչ է, այդպես չի կարելի շարունակել: Ու առաջարկում է ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական ուժերին, իսկ ավելի ստույգ` պահի գիտակցումն ունեցողներին, նստել մի սեղանի (հատկապես կլոր սեղանի) շուրջը, համազգային քննարկմամբ վերլուծել վիճակը, իսկ ահա արդեն սեպտեմբերի 21-ին պատրաստ լինել միասին հեղափոխություն անելու եւ դուրս գալու իրավիճակից: Այս իրավիճակով շարունակելու անհնարինության մի շարք բաղկացուցիչներ թվելով` պետականությունը կործանման ցուցիչ որպես (գազի ու տրանսպորտի թանկացումից սկսած մինչեւ արտագաղթ եւ Ռուսատանում մեր հայրենակից վարորդի նվաստացում), «Ժառանգության» առաջնորդը փրկարար «կլոր սեղանն» անհրաժեշտություն է համարում, արտահերթ լուծումները` հասունացած, իսկ քաղաքական ուժերն ու նախաձեռնությունները պետք է այս երկար վերանայումներից, վերլուծական հայեցողությունից դուրս գան ու մասնակից դառնան իր առաջարկին: Սակայն ամբողջ խնդիրն է, որ իր ասածների վերաբերյալ պետք է հասարակական պահանջ լինի, իսկ այդ պահանջը եթե չհասունանա, արդեն ինքըՙ Րաֆֆի Հովհաննիսյանը այդպիսի հանրային առաջարկ կանի: Իսկ թե ի՞նչ է հանրային առաջարկը, դա հավանաբար միայն Ռ. Հովհաննիսյանը կարող է իմանալ: Ու հավանաբար` դա կվերաբերի համազգային հեղափոխությանը, քանի որ այս կապակցությունը նա մի քանի անգամ գործածեց, ինչպեսՙ ի դեպ, «համազգային» բառի այլ կապակցություններ (օրինակ` համազգային կամ համապետական աշուն):

Հետաքրքրական է, որ իր հրավիրելիք «կլոր սեղանին» Ր. Հովհաննիսյանը սպասում է, իր խոսքով, «իշխանությունը զավթած կուսակցությանը»` ՀՀԿ-ին, ու պատրաստ է նրա հետ հանուն երկրի ապագայի բանակցություններ սկսել: Անգամ Ր. Հովհաննիսյանը պատրաստ է բանակցել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ. ինչպես ասում են` իրադարձությունները կրկնվելու սովորույթ ունեն: Դե իսկ այդ առաջարկվող «կլոր սեղանին» պետք է քննարկվի ամեն ինչ` սոցիալական վիճակ, երկրից դուրս հայերի վիճակ, գազի գին, տրանսպորտի գին… որ հետո համազգային հեղափոխություն անեն:

«Ազգը» հետաքրքրվեց` արդյոք Ր. Հովհաննիսյանը վերլուծել եւ ընդունե՞լ է իր սխալները նախագահական ընտրություններին եւ դրանից հետո ծավալվող իրադարձությունների ընթացքում. «Սխալները բոլորինն են, իսկ սխալներն ընդունողն առաջին հերթին ես եմ: Իմ սխալը եղել է այն, որ առաջին հերթին իմ սխալն եմ ընդունում, իմ սխալները ամբողջական սխալներ են»: Իսկ ահա երեկվա ասուլիսի առաջին մասում Ր. Հովհաննիսյանը ապրիլի 9-ին տեղի ունեցած դեպքերի մասին ասել էր. «Ըստ ամենայնի, այստեղ կա նաեւ իմ մեղքը, քանի որ ես շատ ինքնավստահ էի ինձ պահում: Միաժամանակ, մարդկանց մեծ մասը, որոնք փետրվարի 18-ին քվեարկեցին իմ օգտին, ապրիլի 9-ին նստել էին իրենց տներում եւ իրադարձություններին հետեւում էին օնլայնՙ սպասելով երկրում այսրոպեական փոփոխությունների»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՒՆԻՍԻՆ` ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ

Հաջորդ գրառումը

Ե՛Վ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Ե՛Ւ ՀԱՅՐԵՆԻՔ, Ե՛Ւ ՄՇԱԿՈՒՅԹ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ե՛Վ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Ե՛Ւ ՀԱՅՐԵՆԻՔ, Ե՛Ւ ՄՇԱԿՈՒՅԹ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական