Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, մերժեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը վերացնելու և որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու մասին։

Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ շեշտելով, որ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ և հիշեցնելով, որ Մամիկոն Ասլանյանը կալանքի տակ է 2021 թվականի դեկտեմբերից։

Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 17-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ նախատեսվում էր, որ նա կրկին կվերընտրվի քաղաքապետ, քանզի ՔՊ-ն Վանաձորում պարտվել էր, իսկ ընդդիմությունը՝ հաղթել, սակայն դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։

Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։