Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զորյան ինստիտուտը ոգեկոչում է ապրիլի 24-ը՝ վերահաստատելով ցեղասպանության կրթության կարեւորությունը

24/04/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամ, ապրիլ 24, 2024 թվական․ Ապրիլը լինելով ցեղասպանության իրազեկմանը նվիրված ամիս` կարեւոր է, որ հենց այս ժամանակ ընդգծվի ցեղասպանության մասին կրթության արդիականությունը եւ նախապաշարմունքների եւ բռնության դեմ պայքարելու կարեւոր անհրաժեշտությունը այսօրվա աշխարհում:

Այսօր թուրքական լրատվամիջոցներում հարց է բարձրացվել. «Հարց՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս խուսափեց գործածել «ցեղասպանություն» եզրույթը՝ խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին, նա պարզապես ասաց՝ «մեծ աղետ»։ Սա մեկնաբանվեց որպես նրան իշխանության բերած ընտրողների դիրքորոշման արտացոլում, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման պահանջ։ Նույն Փաշինյանը քննադատել է նաեւ Արարատ լեռը պետական զինանշանում ներառելու փաստը՝ ասելով, որ այն գտնվում է Թուրքիայի սահմաններում։ Ի՞նչ կարծիքի եք ի շահ խաղաղության ցուցաբերվող նման կեցվածքի վերաբերյալ…»:

Զորյան ինստիտուտը ցանկանում է պատասխանել այդ հարցին։ Եւ այսպես 2000 թվականի մարտի 7-ին հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ, համալսարանական ամբիոնների վարչներ եւ հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող կենտրոնների տնօրեններ հայտարարությունն արեցին, եւ նրանց կոչը հայտնվեց Նյու Յորք Թայմս թերթի 2000 թվականի հունիսի 9-ի համարում։

Հաշվի առնելով ներկայիս ճգնաժամային իրավիճակը ողջ աշխարհում, ներառյալ Ուկրաինայում, Իսրայել-Գազայում եւ Արցախում (Լեռնային Ղարաբաղ)՝ Զորյան ինստիտուտի ակադեմիական խորհրդի անդամ եւ Ցեղասպանագիտության միջազգային հանդեսի (Genocide Studies International) խմբագիր դոկտոր Ջենիֆեր Ռիչը ամսագրի վերջին համարում գրել է․

«ՀՈԼՈՔՈՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ 126 ԳԻՏԱԶՈՏՆԵՐ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԸ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՀՈԴՈՐԴՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼ ԱՅՆ:

2000թ. մարտի 3-ից 7-ը Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Սուրբ Ջոզեֆի համալսարանում «Հոլոքոստի ուսումնասիրության եւ Եկեղեցիների համագումար» երեսուներորդ ամենամյա գիտաժողովի մասնակիցներ, թվով հարյուր քսանվեց մարդ, այդ թվում հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներ, հետազոտողներ, համալսարանական ամբիոնների վարչներ եւ տարբեր կենտրոնների տնօրեններ ստորագրել են հայտարարություն՝ հաստատելով, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը անվիճելի, անհերքելի պատմական փաստ է եւ, հետեւաբար, կոչ են անում արեւմտյան ժողովրդավարական երկրների կառավարություններին  ճանաչել այն որպես այդպիսին:

«[Այս հրապարակման պահին] իմ հեռուստացույցով եթեր է հեռարձակվում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ անլուծելի հակամարտությունը, էթնիկ հայերը բռնի տեղահանումը Արցախից, Ուկրաինայում շարունակվող պատերազմը։ Բռնության իմաստը հասկանալու համար անհրածեշտ է կամրջել ներկան եւ անցյալը: Ցեղասպանագետները,  մարդու իրավունքների ուսումնասիրությամբ զբաղվող ակտիվիստները, քաղաքականություն մշակողները եւ քաղաքական գործիչները պետք է  ավելի լայնահոհ լինեն եւ դուրս գան կարծրատիպային մտածողության շրջանակներից։ Մենք հակված ենք ցեղասպանագիտության ոլորտը դիտարկել որպես անցյալում արմատացած, որպես պատմաբաններին պատկանող ոլորտ: Ահավասիկ, Ցեղասպանագիտության միջազգային հանդեսի այս համարը վառ լույս է սփռում այն ճանապարհի վրա, որը երբեմն թաքնված կամ անտեսված է եղել եւ շաղկապում է ժամանակայի առումով հսկայական տարածության մեջ գտնվող իրադարձությունները»:

Էդիտա Գզոյանի եւ Ստեֆան Ասթուրյանի հեղինակած հոդվածները՝ երկուսն էլ Հայոց ցեղասպանության մասին, ցույց են տալիս, թե բռնությունը, որպես ներկան ձեւավորող ուժ, որքան երկար կյանք ունի։ Գզոյանի հոդվածում ընդգծվում է անպատժելիության մշակույթից հաշվետվողականության մշակույթին անցնելու վաղուց ուշացած անհրաժեշտությունը: Հայոց ցեղասպանության հետեւանքով մարդկության դեմ հանցագործությունների հայեցակարգի մշակման գործընթացի ձեւակերպումից հետո նա բացահայտում է անընդունելի ճշմարտությունը, որ դաժանություններն իրականացնողների համար իրավական կամ այլ հետեւանքներ չեն եղել: Աստուրյանը, Հայոց ցեղասպանությունը պատմագիտական տեսանկյունից ուսումնասիրելով, հստակ ցույց է տալիս, որ ոլորտում հավելյալ հետազոտությունները կօգնեն պայքարել անպատժելիության մշակույթի դեմ եւ վերջնականապես պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Նա պնդում է, որ «մենք դեռ մանրակրկիտ չենք ուսումնասիրել բազմաթիվ արխիվներ, եւ այդ ուղղությամբ պետք է ջանքեր գործադրվեն», եւ քանի դեռ դա տեղի չի ունեցել, հստակ չէ, թե արդյոք «հայերին ոչնչացնելու մտադրությունը որոշված չի եղել դեռեւս համաշխարհային պատերազմից առաջ»:

Լորեն Գրանտը եւ Քրիստոֆեր Հարիսոնը իրենց հոդվածներում ընդգծում ենէ ներկայիս վայրագությունները, որոնք երկար ու դաժան անցյալ ունեն: Կանադայում եւ Գվատեմալայում Գրանտի դաշտային աշխատանքը վերահաստատում է այն պնդումը, որ «բնիկ կանանց կրած ֆեմիցիդալ եւ սեռական գենդերային բռնությունը… պատճառն ու հետեւանքն է այդ պետությունների ձախողման, որոնք չեն կարողացել արդյունավետորեն երաշխավորելու բնիկ կանանց փոխանցվող սոցիալ-տնտեսական իրավունքները»: Հոդվածում հեղինակը բացահայտում է այս երկու ազգային պետությունների միահյուսված տնտեսական եւ քաղաքական շահերը, որոնք հանգեցրել են «օրինական բռնության» համակարգի ներդրմանը, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մեղսակցությունը՝ թույլ տալով, որ բնիկ կանանց իրավունքները ոտնահարվեն:

Հարիսոն իր հոդվածում ներկայացնում է Բուչայում Վագներ խմբի իրականացրած վայրագությունները՝պնդելով, որ պատժիչ գումարտակները մեծ ծառայություն են մատուցում ցեղասպան ռեժիմներին պատերազմների ժամանակ, երբ ժամկետային զինծառայողները կարող են հանցագործ դառնալ կամ զոհեր դառնալ»։ Նրա հոդվածը ներկայացնում է պատժիչ գումարտակների պատմությունը, ցույց է տալիս «Վագների էվոլյուցիան՝ որպես գլոբալ քաղաքականության եւ հակամարտությունների նշանակալի ուժի», եւ, ի վերջո, պնդում է, որ «հետայսու հետապնդումը, կանխարգելումը կամ միջամտությունը դառնալու ավելի դժվար միջազգային իրավուքով զբաղվող հաստատությունների համար»։

Ապրիլի 24-ն այն օրն է, երբ ողջ աշխարհը՝ հայերը եւ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ, ոգեկոչում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հիշել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին» կոնվենցիան.

«Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետեւյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որեւէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

(ա) այդ խմբի անդամների սպանությունը,

(բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,

(գ) որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,

(դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,

(ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին»։

Վերոնշյալ կոնվենցիայի թիվ երկրորդ կետը ընդգծում է մասնակի ոչնչացման մտադրությունը: Այսպիսով սպանվածների թվաքանակով չէ որոշվում կատարվածը ցեղասպանություն է, թե ոչ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները

Հաջորդ գրառումը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական