Պարզվում է` ՀՀ ժողովրդավարության ընթացքի դանդաղման պատճառը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներն են. Գրել է Արցախի նախին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշել է.
Իշխանական պատգամավորը Ֆրիդոմ Հաուսի զեկույցում արձանագրված ժողովրդավարական հետընթացը կամ դանդաղումը կապում է Արցախից տեղահանվածների խնդիրների հետ՝ ասելով, որ պետական իշխանության մարմինները զբաղված էին տեղահանվածների հարցերով ու դանդաղել են ժողովրդավարություն զարգացնելու հարցում։
Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը։
Հայաստանում ցանկացած բացասական բանի համար մեղավոր են կարգվում արցախցիները և նրանց խնդիրները, ու դա արվում է ուղղորդված։
Այս ամենն արդեն գարշելի է, սիրելի «քույրեր և եղբայրներ»։
Հուսով եմ՝ Ֆրիդոմ Հաուսի հայաստանյան ներկայացուցիչները պատեհ առիթով կմեկնաբանեն իշխող ուժի ներկայացուցչի այս հայտարարությունը։