Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Ապրիլի 16-ը Հայկական կինոյի օրն է

2011 թվականին հրատարակված «Անկրկնելի կինոճանապարհ» գիրքը (հեղ. Ռոբերտ Մաթոսյան) բացվում է հազվադեպ մի լուսանկարով, որում տեղ են գտել խորհրդային կինոյի հանրահայտ գործիչները։ Նրանցից շատերը հետագայում համաշխարհային ճանաչման են արժանացել՝ այդ թվում «Հայկինոյի» հիմնադիր Համո Բեկնազարյանը:

Ձախից առաջին շարքում ՝ Սերգեյ Էյզենշտեյն , Էդուադ Տիսսե, Ալեքսանդր Դովժենկո, երկրորդ շարքում ՝ Վսևոլոդ Պուդովկին, Միխայիլ Ճիաուրելի, Յուլի Ռայզման, Գեորգի Վասիլև, Սերգեյ Յուտկևիչ, Մարկ Դոնսկոյ, Համո Բեկնազարյան, Միխայիլ Ռոմմ, Եֆիմ Ձիգան :

Ինչպես կինոռեժիսորների այս համաստեղությունից յուրաքանչյուրը, այնպես էլ Համո Բեկնազարյանը, անուրանալի մեծ ներդրում են ունեցել ազգային ու համաշխարհային կինոյի զարգացման գործում:

Մեկ անգամ ևս պետք է շեշտել, որ հայկական կինոյում Համո Բեկնազարյանի կատարած գործը նույնն է, ինչ Կոմիտասինը՝ երաժշտությունում:

Եթե Կոմիտասը հայ երգն ու երաժշտությունը մաքրեց ու ազատեց օտարամոլությունից ու զտնվածն ու մաքրամաքուրը ներկայացրեց աշխարհի բեմերից, ապա Համո Բեկնազարյանն ազգայինը կինոյի միջոցով  համաշխարհային էկրան բարձրացրեց:

Նա Արևմուտքի կինոյի շլացնող էֆեկտներն ու զարմացնող թամաշան հայկինո չբերեց, այլ հայկականը, համամարդկային արժեք դարձնելով՝ դուրս տարավ:

Հայկական կինոյի հենքը նա ստեղծեց իր ժողովրդի հոգևոր շաղախից, ինչպես գեղանկարչությն մեջ ՝ Մարտիրոս Սարյանը, Երաժշտության մեջ ՝ Արամ Խաչատրյանը:

***

Այսօր Հայկական կինոյի օրեն է. Այդ առիթով  ներկայացնում եմ նաև Հայաստանի ազգային արխիվում պահվող այն փաստաթուղթը, որով արտադրության կազմակերպիչ Դանիել Դզնունին դիմում է Ասքանազ Մռավյանին Հայաստանում կինոգործն սկսելու համար:

Ռոբերտ Մաթոսյան

Կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի  հայկական առաջին հնչուն «Պեպո» կինոնկարի ստեղծագործական խումբը և կադրեր «Պեպո», «Շորն ու Շորշորը» ֆիլմերից :

Լուսանկարները ՝ «Անկրկնելի կինոճանապարհ» գրքից

Կինոգետ Ռոբերտ Մաթոսյան