Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Հակոբ Ասլանյանին վիժվածք անվանած երիտասարդը բերման է ենթարկվել

Այսօր հանրային տրանսպորտում քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիժվածք անվանած երիտասարդը բերման է ենթարկվել։

Նա Սամվել Վարդանյանն է՝ 44-օրյա պատերազմի մասնակից, որի հայրն էլ արցախյան 2 պատերազմների է մասնակցել։

Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է, որ Հակոբյանին վիրավորողը պետք է օրենքի ուժով ամենախիստ պատասխանատվության ենթարկվի։

Սա ասել է այն նույն Ալեն Սիմոնյանը, որը Կասկադում իրեն դավաճան անվանած քաղաքացու ձեռքերը բռնել է տվել, երեսին թքել, անպատվել ու առ այսօր անպատիժ է։

Ալեն Սիմոնյանի գրառումից րոպեներ անց Սամվելը բերման է ենթարկվել։