Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Մերօրյա նոր Ռիխտերը` Երևանում

Ապրիլի 21-ին Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ հանդես կգա միակ համերգով Երևանում:

Կիրիլ Ռիխտերը մեծ հարգանք է վայելում երաժշտության սիրահարների շրջանում՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի և արտիստիզմի:

 Հարկ է նշել, որ Ռիխտերը չունի ակադեմիական կրթություն։ Այդ պատճառով նա իրեն անվանում է «ինքնուս»:

 Ավարտել է (МИФИ) միջուկային ֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղի գրաֆիկական ֆակուլտետը, որպես ֆրիլանսեր` զբաղվել է ամսագրեր կազմելով  և լոգոների մշակմամբ։ Սովորել է բրիտանական դիզայնի բարձրագույն դպրոցում ՝ fashion բաժնում։ Սակայն դիպլոմային քննությունից հետո հասկացել է, որ ուզում է զբաղվել երաժշտությամբ։

 Այսօր դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերի երաժշտությունը կատարում են ինչպես սիմֆոնիկ նվագախմբերը, այնպես էլ մենակատար երաժիշտները:

Նա հավաքում է լեփ-լեցուն դահլիճներ աշխարհի լավագույն համերգասրահներում, գրում է սաունդթրեքեր ֆիլմերի, բալետների համար, երաժշտություն ֆուտբոլի Աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի համար:

Richter Trio-ն ելույթ է ունեցել Եվրոպայի հայտնի համերգային հարթակներում, այդ թվում ՝ Royal Albert Hall-ում (Լոնդոն), Berliner Philharmonie-ում (Բեռլին), Elbphilharmonie-ում (Համբուրգ), Համբուրգի Reeperbahn փառատոներում, Բրայթոնի The Great Escape-ում և Ռոտերդամի Classical:Next-ում: