Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Լիտվա. այս մասին «X»-ում է նա հայտնել։
«Նախատեսվում են կարևոր հանդիպումներ, պետք է ստորագրվի անվտանգության նոր երկկողմ համաձայնագիր։ Այժմ հիմնական խնդիրն է հզորացնել մեր հակաօդային պաշտպանության համակարգը, բավարարել Ուկրաինայի պաշտպանության ուժերի հրատապ կարիքները և համախմբել միջազգային աջակցությունը ռուսական ահաբեկչությանը հաղթելու համար։
Ռուսական չարիքը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանին սահմանակից յուրաքանչյուր երկրի և բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են միջազգային իրավունքը», – նշել է Զելենսկին հրապարակման մեջ։