Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը Երևանում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ։
Այդ ընթացքում ընդդիմադիր գործիչները բողոքի ակցիա են իրականացրել հենց արտգործնախարարության դիմաց՝ պահանջելով, որ Բուրիչը լսի իրենց վանկարկումները՝ «Ազատություն Երևանի և Բաքվի բանտերում պահվող քաղբանտարկյալներին»։
Ցուցարարները պահանջել են, որպեսզի Հայաստանի դեմոկրատիայով հիացած Եվրոպայի խորհուրդը ուշադրություն դարձնի, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում ազատ խոսքը ճնշվում է, ընդդիամդիր հայացների համար մարդկանց դատում են ու բանտ նստեցնում։
Երևանին զուգահեռ՝ Բաքվում էլ բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները։
Եվրոպակն երկակի ստանդարտներով է առաջնորդվում, չի համարձակվում, խուսափում է ճշմարտության երեսին նայել ու պահանջել Փաշինյանից ու Ալիևից ազատել քաղբանտարկյալներին։