«Գոյ» թատրոնի տնօրեն Սարգիս Արզումանյանն արդեն 6-րդ օրը 24-ժամյա նստացույցի է։
Այսօր առավոտյան «Դատալեքսում» հրապարակվել է տեղեկություն, որ դատարանը «Գոյի» հայցը վերցրել է դատական վարույթ։
Սարգիս Արզումանյանը հույս ունի, որ այս նորությունը շատ բան կփոխի. նախ և առաջ՝ Սունսուկյանի անվան թատրոնի տնօրենն այլևս չի կարող որևէ գործողություն իրականացնել «Գոյի» դերասանների նկատմամբ՝ որպես իրավահաջորդ։ «Վարդան Մկրտչյանն արդեն մի քանի հոգու աշխատանքից ազատելու որոշում է կայացրել՝ պատճառաբանելով, որ նրանք աշխատանքի չեն ներկայացել։ «Դատալեքսի» հրապարակումից պարզ է դառնում, որ քանի դեռ դատական գործն ընթացքի մեջ է, Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը չի կարող որևէ մեկին աշխատանքից ազատել՝ որպես այդ թատրոնի աշխատակցի»,- հայտնել է Սարգիս Արզումանյանը։
Արզումանյանը հույս է հայտնել, որ քանի դեռ դատարանի որոշումը կայացված չէ, գուցեև այսօր երեկոյան թատրոնի դուռը բացվի։