Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ոչ բացառում եմ, ոչ՝ հաստատում. գուցե եւ լինեն կոռուպցիոն ռիսկեր»

Սևակ Վարդումյան
05/04/2024
- 5 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Մի քանի օր առաջ մայրաղաքի հնաբնակ ծառերը հրաժեշտ տվեցին Երեւանին: Ալեք Մանուկյան եւ Թումանյան փողոցների՝մի քանի տասնամյակ ապրած, քաղաքի օդը մաքրած, թթվածին արտադրած թեղիներին փոխարինելու են եկել լենքորանյան ալբիցիաներն ու օճառածառերը: Որ թեղիներից շատերը դարն ապրել էին, փաստում են նաեւ մասնագտենրը: Նրանք սակայն ընդգծում են՝ առանց համալիր փորձաքննության ու պարզելու ծառերի կենսունակությունը, չէր կարելի բոլորին մի «կացնի տակ գցել»:

Երեւանի «Ազգային առաջընթաց խմբակցության» ավագանու անդամ, Բժշկական համալսարանի հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանն անձամբ է ուսումնասիրել հատված ծառերի բներն ու պարզել՝ դրանցում փտախտի նշույլ անգամ չկար: Ըստ նրա՝ կատարվել է ծառերի սպանդ: «Վանդալիզմ է… Կիսաանապատային քաղաքում, որտեղ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ ունենք, երբեմն էլ անգամ տասն օրով ջրանջատումներ են լինում, պետք է մեքենաներով կամ ձեռքով՝ դույլերով, ոռոգենք նորատունկ ծառերը: Բայց չմոռանանք, որ գրեթե ջրող էլ չունենք. Երեւանում բանվորական ռեսուրսի ակնհայտ սակավություն կա: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է  կատարվելու ամռանը: Սաղարթախիտ ծառերը, որ ամռանը պաշտպանում էին տապից, ջերմային ֆոնից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից, էլ չեն լինելու: Դրանք հացենեիները, կեչիները, կաղինիները, թխկիները, սոսիներն ու այլ տեսակներ են, որ մայրաքաղաքում տնկվել են խորհրդային տարիներին»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է Վարդանյանը:

Երեւանում, շարունակում է մեր զրուցակիցը, չվերահսկվող, սանիտարական նորմերին չհամապատասխան շինարարություն է ընթանոմ, 30-ից ավելի բաց հանքեր կան, տրանսպորտի քանակը հասել է պատմական մաքսիմումի, խցանումները, որոնց պարագայում արտանետումների մակարդակն ավելի բարձր է, մեր առօրյայի մի մասն են: Եվ ունենալով այսպիսի խնդիրներ՝ քաղաքային իշխանությունը որոշել է՝ մայրաքաղաքի հենց սրտում, կենտրոնական յոթ փողոցներում իրականացնել զանգվածային ծառտունկ, այն էլ՝  ի հաշիվ հին ծառերը հատելու. «Տնկվող եւ արդեն տնկված ծառերը բացարձակապես չեն համապատասխանում Երեւանի կլիմայական շատ ծանր պայմաններին: Այդ ծառատեսակները շատ պահանջկոտ են միկրոկլիմայի նկատմամբ: Այդ ծառերը Երեւանի պայմաններում պետք է այգի-պուրակային տարածքներում ու պաշտպանվող տարածքներում օգտագործել եւ հատուկենտ, այլ ոչ թե զանգվածներով:

ԽՍՀՄ ժամանակ մեր հմուտ դենդրոլոգները արել էին գրագետ լուծումներ եւ այս բոլոր ծառատեսակները հանդիպում են Երեւանի այգի-պուրակների տարածքներում, մետրո «Երիտասարդականի» հարակից պուրակում, Օղակաձեւ զբոսայգում, այսինքն՝ այս ծառատեսակները հատուկ են դրված դեկորատիվ էֆեկտի ապահովման համար, իսկ փողոցի ճակատագիրը լուծելու համար տնկում էին սոսի, կաղնի, հացենի, թեղի, որոնք ունեն գործառույթ իրականացնելու, քանի որ բարձր հարթակի ծառեր են, իսկ ստվերը համապատասխանում է ծառի բարձրությանը եւ սաղարթի լայնությանը: Դրանք ամբողջովին ծածկում էին ասֆալտի մակերեսը: Իսկ սրանք ամենակարեւոր խնդիրներն են, որոնք պետք է հարավային քաղաքում լուծի կանաչապատումը՝ պաշտպանել բնակչությանը ջերմային սթրեսից, որովհետեւ դա հանգեցնում է արյան մակարդակի բարձրացման, ինչը հանգեցնում է ինֆարկտների, ինսուլտների, իսկ հավելյալ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանում է ծառերի սաղարթը, քանի որ դրանք քաղցկեղածին բնույթ ունեցող ճառագայթներ են: Այս խնդրին համարժեք լուծում պետք է առաջարկվի, որովհետեւ կանաչապատումն առողջապահության մասին է, կանաչապատումը գեղեցկության մասին չէ. գեղեցիկ է, երբ գրագետ է»:

«Ազգ»-ի հետ զրույցում Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամը նշեց նաեւ, որ Երեւանի ծառատունկ եւ ծառահատում իրականացնող գիտատեխնիկական խմբի 13 մասնագետներից 7 քաղաքապետարանի ՀՈԱԿ-ի աշխատակիցներ են եւ չունեն լիազորություն նման եզրակացություն կազմելու համար, որովհետեւ ծառաբան չեն. «Նման ռեֆորմն իրականացվում է առանց որեւէ ինստիտուցիոնալ մոտեցման: Չկա փոխհարաբերություն քաղաքապետարան- բուսաբանության, կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի, առողջապահության ազգային ինստիտուտի միջեւ՝ այն գիտական կենտրոնների, որոնք ուղղակի փոխկապակցված են այս խնդրի հետ: Պետական ինստիտուտները որեւէ ձեւով ներգրավված չեն այս ծրագրի մեջ: Շրջանցել են ՇՄԱԳ հետազոտությունը՝ հատելով ծառերը, չունենք գնահատական, թե ինչ է լինելու շրջակա միջավայրի հետ»:

«Ծառերն արագ-արագ հատելու եւ «լենքորանյան» ծառատեսակներ բերելու մեջ կոռուպցիոն ռիսկեր կա՞ն», հարցրեցինք: Ի պատասխան տիկին Վարդանյանն ասաց. «Չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել: Համենայնդեպս, դիմում եմ գրել վերահսկողական ծառայությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչքանո՞վ են նպատակին ծառայել քաղաքապետարանի ծախսած գումարները»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Պապիկյանը ընկերոջը ժամերով սպասեցրել, բայց չի ընդունել

Հաջորդ գրառումը

Ցուցահանդես Թեքեյան կենտրոնում. «Արցախն ապրում է»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ցուցահանդես Թեքեյան կենտրոնում. «Արցախն ապրում է»

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական