Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սոլովյովից «վառված» ադրբեջանցիները հիսթերիայի մեջ են

26/03/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «Россия-1» հեռուստաալիքով և իր Solovyov Life հեռուստաալիքով հեռուստալրագրող և հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը բազմիցս ցույց է տվել հայամետ դիրքորոշում և կողմնակալ մոտեցում ադրբեջանա-հայկական հակամարտությանը։ Այս կողմնակալ մոտեցումը շարունակվեց նույնիսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանը հիմնովին լուծեց Ղարաբաղի հարցը 2020 թվականին։ 2022 թվականին Սոլովյովը Ղարաբաղի  ռեժիմի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանին, որը  ներկայումս կալանքի տակ է գտնվում Բաքվում, ուղիղ եթերում նույնիսկ հրավիրել էր հարցազրույցի.  գրում է ադրբեջանական APA-ն։

Ծավալուն հոդվածն ամբողջությամբ Վլադիմիր Սոլովյովից «վառված» լինելու ապացույց է։

Ադրբեջանական վերնախավի հրահանգով գրված հրապարակումը ծայրից ծայր քննադատություն է, անլիարժեքության բարդույթով տառապող խռովկանի պահվածք, որը ուշադրության ու փաղաքշանքի կարիք ունի։

 «Վլադիմիր Սոլովյովը, որին ռուսական պետությունը գործունեության լայն հարթակ է տրամադրել և վստահել, չի կարողացել ձերբազատվել հակաադրբեջանական հռետորաբանությունից և ադրբեջանաֆոբիկ տրամադրություններից։

Այսպես, մարտի 22-ին Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, որի հետևանքով զոհվեց առնվազն 139 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, նա սկսեց փնտրել «ադրբեջանական հետք»։ Չնայած այն հանգամանքին, որ հայտնի են հարձակումն իրականացրած ահաբեկիչների անուններն ու ազգությունը, Սոլովյովը բարձրաձայնել է անհիմն հավանականության մասին, որ այդ անձանցից մեկը կարող է լինել ադրբեջանցի։ Սոլովյովը կարծես թե մոռացել է, որ հորինված վարկածները հակասում են Ռուսաստանի Քննչական կոմիտեի, ԱԴԾ-ի և այլ պաշտոնական կառույցների հայտարարություններին։ Բոլորին է հայտնի, որ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունն ամենևին էլ կապված չէ Ադրբեջանի հետ, որ ադրբեջանցիները որևէ կերպ չեն մասնակցել տեղի ունեցածին, իսկ զոհերի թվում կա ՌԴ քաղաքացի Վուգար Հուսեյնովը, ով ազգությամբ ադրբեջանցի էր։

Այսպիսով, մենք կարող ենք լիակատար վստահությամբ ասել, որ Ադրբեջանի և ադրբեջանցիների հասցեին կեղծ մեղադրանքներ ներկայացնելը քայլ է, որն առաջացել է Վլադիմիր Սոլովյովի անձնական հակակրանքից և Ադրբեջանի հանդեպ նախապաշարմունքից։ 

Սոլովյովը  հակադրվում է Կրեմլի պաշտոնական քաղաքականությանը, որը դեմ է կրոնական և ազգային հողի վրա ահաբեկչության հնարավորությանը և մտավախություն ունի, որ միջադեպը կհանգեցնի ներքին լարվածության բազմազգ և բազմակրոն Ռուսաստանում։

Թվում է, թե յուրաքանչյուր սխալից ու կողմնակալ հայտարարությունից հետո նրան ավելի լայն հարթակ է տրվում ու պարարտ հող է նախապատրաստվում հերթական տեղեկատվական սադրանքների համար։ Սոլովյովի հայտարարությունները իրենց բնույթով վտանգավոր են և, առաջին հերթին, հանդիսանում են բազմազգ ռուսական պետության ազգային անվտանգության սպառնալիքի աղբյուր։ Ուստի ժամանակն է իրավական գնահատական ​​տալու Վլադիմիր Սոլովյովի ելույթներին և նրա լրագրողական գործունեությանը»,- գրել է APA-ն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրապետությունում կան փակ ճանապարհներ

Հաջորդ գրառումը

Ուկրաինան ԵՄ-ից 16 միլիարդ եվրո ստանալու ախորժակ ունի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ուկրաինան ԵՄ-ից 16 միլիարդ եվրո ստանալու ախորժակ ունի

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական