Ավստրալիայում 12 մետր խորության վրա քարանման գիրք կամ գրքի նման քար են գտել։
Այս գտածոն իսկապես եզակի է:
Արևմտյան Ավստրալիայի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Ջեյն Բալմը պատմել է իր տպավորությունների մասին. «Երբ ինձ ուղարկեցին լուսանկարը, ես չէի հավատում աչքերիս՝ գիրք-քար։ Նրա էջերը կարողացել են հանքայնանալ, և ոչ ոք երբեք չի կարողանա կարդալ բովանդակությունը: Ինչ վերաբերում է էջերը միացնող կապերին, ապա դրանք պատրաստված էին մետաղի համաձուլվածքից»։
Շատ դժվար է հավատալ, որ ինչ-որ մեկը կարող էր գիրք գրել ու գիրք ստեղծել ավելի քան 300 միլիոն տարի առաջ:
Կարծիք կա, որ գիրքը մոտ 1000 տարեկան է, պարզապես այն հայտնվել է մի միջավայրում, որտեղ հանքայնացումն արագ է տեղի ունեցել։