Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Ֆիլիպ Կիրկորովին տեսել են Բաքվում

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովին նկատել են Բաքվի օդանավակայանում. գրում է Газета.ru-ն։

 Հրապարակված տեսանյութում Կիրկորովը չորս հոգու ուղեկցությամբ դուրս է գալիս  Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից և նստում մեքենա։ Երգիչը չի խոսել լրատվամիջոցների  հետ։

Ոչինչ չի հաղորդվում, թե Կիրկորովն ինչ նպատակով է գտնվում Բաքվում։

Նախօրեին հաղորդվել էր , որ Կիրկորովը Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո միասնության կոչ է արել։ Նա համերգի վայրը անվանել է շատ արտիստների տուն,  ցավակցություն է հայտնել բոլոր զոհվածներին, նրանց ընտանիքներին և մտերիմներին։