Մինսկում վերջնագիծը հատած շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացրած 4 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը 9 հնարավորից վաստակած 7 միավորով գրավեց 5-րդ տեղը: Ընդ որում նա միայն կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, բելառուս Ալեքսանդր Կոչեեւին: Ավարտական 2 տուրերում նա հաղթեց Մարինա Ռոմանկոյին եւ Արտաշես Մինասյանին:
6,5 միավորով 10-րդ տեղը գրավեց Սամվել Տեր-Սահակյանը: Արտաշես Մինասյանը 6 միավորով 20-րդն է, իսկ Հայկ Մարտիրոսյանը 5 միավորով գրավեց 40-րդ տեղը: