Մոսկվայում անցկացված ձյուդոյի «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկությունում հաջող հանդես եկավ գյումրեցի Հովհաննես Դավթյանը, որը մինչեւ 60 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր: Նա հաջորդաբար հաղթելով ղազախ Աիբեկ Իմաչեւին, ռուսաստանցի Ռոբերտ Մշվիդոբաձեին եւ բուլղարացի Յանիսլավ Գերչեւին, մտել էր կիսաեզրափակիչ:
Այդ փուլում հայ ըմբիշը պարտվեց վրացի Ամիրան Պապինաշվիլուն, որն ի վերջո դարձավ մրցաշարի հաղթողՙ եզրափակիչում պարտության մատնելով բրազիլացի Ֆելիպե Կիտադային: Իսկ Դավթյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության մատնեց հոլանդացի Միկոս Սալմինենին: