Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲ ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՄԵԿՆՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

23/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանն, իհարկե, Ֆրանսիա չէ, անգամ Լեհաստանից ենք բավական հեռու, հետեւաբար, երբ Հայաստանում արձակուրդի է մեկնում հանրապետության նախագահը, նշանակում է` առնվազն մինչ նախագահի վերադարձը երկրում ոչինչ կարեւոր չի կատարվելու:

Ֆրանսիայում ու Լեհաստանում, օրինակ, այդպես չէ, որովհետեւ Ֆրանսիայում ու Լեհաստանում աշխատում է ոչ միայն նախագահը միայն, այլեւ` նախագահը նաեւ: Ի զարմանս Հայաստանի շատ ու շատ պաշտոնյաներիՙ Ֆրանսիայում աշխատում են քաղաքապետները, անգամ քաղաքապետարանների այս կամ այն վարչությունների պետերն ու դրանց աշխատակիցները, պատկերացնո՞ւմ եք: Ֆրանսիայում ու Լեհաստանում, օրինակ, մանր ու միջին պաշտոնյաները կարող են հարց լուծել: Ասենք, Լյուքսեմբուրգին սահմանակից Տյոնվիլ փոքրիկ քաղաքի քաղաքապետը, ճիշտ է, չի կարող որոշել Ֆրանսիայի, եւ, օրինակ, Ուկրաինայի հարաբերությունները, կամ չի կարող որոշել, թե ԵՄ-ն որքան վարկ պետք է փոխանցի Հունաստանին կամ Պորտուգալիային, բայց կարող է հողակտոր հատկացնել ինչ-որ քաղաքացու, ով ցանկանում է տուն կառուցել կամ հասարակությանը պիտանի օբյեկտ բացել: Միեւնույն ժամանակ, Տյոնվիլի քաղաքապետը կարող է հասնել նրան, որ հասարակությանը ոչ պիտանի գործով զբաղվող սեփականատերը զրկվի իր սեփականությունից, մանավանդ երբ առկա է նույն այդ հասարակության բացահայտ դժգոհությունը տվյալ սեփականատիրոջից ու վերջինիս գործունեությունից: Այսինքնՙ Ֆրանսիայում քաղաքապետն զբաղվում է իր աշխատանքով, վարչապետն` իր, նախարարն` իր, նախագահնՙ իր, եւ, որն ամենակարեւորն է, քաղաքապետարանի այս կամ այն վարչության պետն ու աշխատակիցը` իրենց:

Բայց թողնենք Ֆրանսիան ու Լեհաստանը, մանավանդ որ Հայաստանը երկուսից էլ հեռու է, չնայած ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» անդամներից է: Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնեց արձակուրդ, սա Սերժ Սարգսյանի երկրորդ արձակուրդն է` շատ կարճ ժամանակահատվածում. նախագահի անցյալ արձակուրդը հունիսի 12-20-ն էր, ընդ որում, այս անգամ էլ նախագահն իր արձակուրդը կանցկացնի ոչ թե «տարածաշրջանային տուրիստական կենտրոն Հայաստանում», այլ` արտասահմանում:

Նախագահի հանգստի մեկնելը նշանակում է ոչ միայն այն, որ Սերժ Սարգսյանը կարճ ժամանակահատվածում երկու անգամ մեկնեց արձակուրդ, այլ, որ մինչ նախագահի վերադառնալը մեր երկրում ոչ մի բան չի կատարվելու, որովհետեւ ոչ ոք չի աշխատելու, որովհետեւ ոչ ոք չի աշխատում:

Նախագահի հետ արձակուրդի է մեկնել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ի դեպ: Հետեւաբարՙ ԱԺ նախագահը հաստատ չի աշխատելու այս ընթացքում:

Հայաստանն, իհարկե, Ֆրանսիա չէ, կամ էլ Լեհաստան, որովհետեւ եթե, օրինակ, Փարիզի ու Վարշավայի քաղաքային տրանսպորտի սակագինը բարձրանար, թեկուզ հիսուն տոկոսով, ոչ մի փարիզցի կամ վարշավացի չէր պահանջի, որ «նախագահը խոսի»: Պարզապես այդ երկրներում, եւ ոչ միայն այդ երկրներում, նախագահից բացի էլի շատ աշխատողներ կան, եւ քաղաքացիները գիտեն այդ մասին ու պահանջում են, որ խոսի նա, ով ի պաշտոնե պետք է խոսի, եւ, ով զարմանք, նա խոսում է, բացատրություն է տալիս, պարզաբանում է, նա գիտի, որ ինքը պարտավոր է, պատկերացնո՞ւմ եք:

Բայց մեր երկրում նախագահը մեկնել է արձակուրդ, հետեւաբար մինչ նրա վերադարձը ոչինչ էլ չի կատարվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ 50-ԻՑ ԱՎԵԼԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄՙ ԻՆՉՊԵՍ ՌԻՈ ԴԸ ԺԱՆԵՅՐՈՅՈ՞ՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄՙ ԻՆՉՊԵՍ ՌԻՈ ԴԸ ԺԱՆԵՅՐՈՅՈ՞ՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Փաշինյանը գրում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց...

ԿարդալDetails

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025

Տեսանյութ. Ներգաղթածների դեմ  ռեյդերը զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լոս Անջելեսում

07/06/2025

ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր քաղաքական կուսակցություն. Մասկ

07/06/2025

Մոսադը մասնակցո՞ւմ է ուկրաինական անօդաչուների կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումներին

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական