Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեկարչինն ասել է, որ Իրանի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանների պահպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակով պայմանավորված:
Իրանցի զինվորականը նշել է, որ հակամարտության գոտուց Իրանի տարածք արկեր են ընկել: Նա հակամարտող կողմերին խորհուրդ է տվել չանցնել Իրանի «կարմիր գծերը» և իրենց խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով, հակառակ դեպքում Իրանը դա չի հանդուրժի: