Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդունենք վերջապես. Ռուսը Անդրկովկաս եկել է չհեռանալու համար

Հակոբ Ավետիքյան
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
144
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախ պետականություն ունենալու գաղափարի նկատմամբ արհամարհանքն էիր զգում, երբ արտասահմանից գալով անցնում էիր «Զվարթնոց» օդակայանի անձնագրային բաժնից, երբ, առաջին տարիներին, աշխատակիցները ոչ թե հայ, այլ՝ ռուս սահմանապահներն էին՝ նստած ապակեպատ խցիկների մեջ, իրենց կանաչ ուսադիր համազգեստներով: Դա հատկապես ազդում էր օտարերկրացիների, մանավանդ սփյուռքահայերի վրա: Հետագայում, բարեբախտաբար, փոխվեց վիճակը, երբ ռուսները փոխարինվեցին հայ եւ հայախոս աշխատակիցներով, թեեւ նույն համազգեստներով:

Հիմա, դիվանագիտությունից ոչինչ չհասկացող բռնապետիկի կարգադրությամբ, ռուսական այդ ծառայությունը օգոստոսի մեկից դուրս է գալու մեր օդակայանից, որպես սկիզբ ռուսների հետագա վռնդումների…

Իզուր չօգտագործեցի «վռնդում» բառը: Մեր բռնապետիկը, որը մեծ կարծիք ունի ինքն իր մասին, ի ցույց Արեւմուտքի իր մենտորների, միշտ հարազատ իր ֆանֆարոն գործելաոճին, այնպիսի աղմուկ-աղաղակով է դուրս հրավիրում ռուսներին, որը չես կարող չկոչել արկածախնդրություն: Մինչդեռ կարելի էր այդ ճիշտ քայլն անել դիվանագիտական նրբությամբ, առանց վիրավորելու վաղեմի դաշնակցի արժանապատվությունը, այսպես կոչված՝ «ներքին» պայմանավորվածությամբ: Ախր չէ՞ որ Մոսկվան կարող է բոլորին ցույց տալ 1992 թ.ին մեր պետության առաջարկով կնքված միջպետական պայմանագիրը ռուսական զորքը Թուրքիայի, նաեւ Իրանի հետ մեր սահմանագծի ամբողջ երկայնքին, ներառյալ դեռեւս 1921 թ.ի Կարսի պայմանագրով հաստատված Գյումրիի ռազմաբազան պահելու խնդրանքով, այն էլ՝ 45 տարով, փոխանակ 25 տարվա, որը պահանջում էր խորհրդարանական մեր ընդդիմությունը՝ Ռամկավար Ազատական կուսակցության ֆրակցիայի գլխավորությամբ, հոգ չէ թե այդ պայմանագրում խոսք չկար «Զվարթնոցի» մասին, որը մտել էր նաեւ օդային սահմանը պահելու կոնտեքստի մեջ, ներառյալ Էրեբունու կիսառազմական օդակայանը:

Հիմա, փաստորեն, մեր բռնապետիկը նախորդ օրը տված երկարուձիգ իր ասուլիսում հայտնեց, որ պատրաստվում է խնդրո առարկա դարձնել նաեւ ռազմաբազայի (արեւմտահայերը պիտի ասեին՝ ռազմախարիսխ) գոյության հարցը: Պատմություն չիմացող, մանավանդ՝ Կարսի պայմանագիր ու հետագա համաձայնագրեր չիմացող մարդու համար դա «վեշերդ հավքի, վեր կաց գնա»ի նման մի բան է: Քիչ ավելի շատ իմացողի համար՝ արեւմուտքցիների «բռավոյին» արժանանալու խնդիր: Մինչդեռ դա շատ կնճռոտ, պատմության ժապավենը ամբողջ մեկ դար հետ պտտելու արկածախնդրություն է, որը կավարտվի հայկական պետության չգոյությամբ:

Հանգստացնենք բոլորին. ռուսը երկու դար առաջ չի եկել Անդրկովկաս այսօր կամ վաղը հեռանալու համար: Երկու հարյուր տարի առաջ, երբ Ալեքսանդր Սերգեեւիչը Կազբեկի ու մեր Բազումի բարձունքներից մարտակոչի նման արձակում էր մեծապետական իր հոխորտանքը՝ «Ահա Կովկասն իմ ոտքի տակ», փաստորեն ռուս ժողովրդի ու կայսրության դեպի Արեւելք ու դեպի Անդրկովկաս մխրճվելու ազգային դոկտրինն էր արտահայտում, որին հետեւորդ է մնում, վաղն էլ հետեւորդ է մնալու Ռուսաստանը: Ով չի հասկանում սա, ոչ միայն տգետ է, այլեւ՝ կույր:

Անշուշտ Ռուսաստանն այն իդեալական դաշնակիցը չէ, որին կուզենայինք ունենալ: Նա քանիցս թերացել կամ ուշ է կատարել դաշնակցի իր պարտականությունները: Սակայն չի կարելի նրա դեմ խաղեր տալ, ինչպես արջին: Չի կարելի գերագնահատել, օրինակ, մեր բարեկամ Ֆրանսիայի հնարավորություններն ու խոստումները, վերջապես, այդ երկիրն էլ հակառակ մեզնից ստացած «ասպետական» կոչմանը, թուրքերին զիջեց, այն էլ երկու անգամ, չքնաղ մեր Կիլիկիան: Չի կարելի մեր գոյությունը վստահել մեզ բարեկամ Վաշինգտոնին, որի աշխարհաքաղաքական կշեռքի վրա, համեմատած Ադրբեջանի եւ ավելի կարեւորը՝ Թուրքիայի, մենք շատ թեթեւ ենք կշռում: Մենք, ինչպես մյուս փոքր, նույնիսկ միջին քաշի երկրները, անհրաժեշտաբար պետք ունենք պաշտպանի, եւ դա Ռուսաստանն է՝ մեր բնական դաշնակցի՝ Իրանի զգաստ հարեւանությամբ:

Բռնապետիկի ու նրա հարեմի՝ «քպ»ականների սիրած բառը՝ դիվերսիֆիկացում, կարող է վերաբերվել անհրաժեշտ զինատեսակների գնմանը, բայց ո՛չ՝ դաշնակիցներին: Չմոռանանք, որ Ադրբեջանը շարունակում է զենքի մեծագումար գնումներ անել Իսրայելից, եւ այս անգամ՝ տիեզերական տեսակի զենքերի, որոնք միայն մեզ համար չեն, այլեւ ընդդեմ Իրանի ու Ռուսաստանի: Նայենք, որ մեր երկիրը ոտնատակ չգնա:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տավուշի գյուղերի հանձնումից մինչեւ ավտոբուսի հարկ

Հաջորդ գրառումը

ԵԽ-ն իր բանաձևում պահանջել է դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԵԽ-ն իր բանաձևում պահանջել է դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական