Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԲԸՄ նոր նախագահ կլինի Սեմ Սիմոնյանը. «Մեդիամաքս»

01/03/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, համաձայն ՀԲԸՄ կանոնադրության տարիքային սահմանափակումների, ս.թ. աշնանը կթողնի ՀԲԸՄ նախագահի պաշտոնը 22 տարի պաշտոնավարելուց եւ 47 տարի որպես Կենտրոնական վարչության անդամ լինելուց հետո։

Փետրվարի 24-ին ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի հաստատմամբ, միաձայն առաջադրել է Սեմ Սիմոնյանի թեկնածությունը ՀԲԸՄ-ի հաջորդ՝ ութերորդ նախագահի պաշտոնում:

Սեմ Սիմոնյանը պաշտոնապես կընտրվի ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ, որը տեղի կունենա Նյու Յորքում 2024 թվականի հոկտեմբերի 12-ին։ Պերճ Սեդրակյանը կմիանա Հոգաբարձուների խորհրդին:

Սեմ Սիմոնյանը 2000-2019 թթ.-ին եղել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, ներկայում ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները հիմնադրել են ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանում: Հայաստանում ԹՈՒՄՈ-ի հիմնադրումից ի վեր ԹՈՒՄՈ կենտրոններ եւ տուփեր ստեղծվել են Հայաստանի տարբեր մարզերում եւ ընդլայնվել աշխարհի բազմաթիվ քաղաքներում:

«Սեմ Սիմոնյանը լավագույնս համապատասխանում է ՀԲԸՄ-ի նման լայնածավալ գործունեություն ծավալող կազմակերպությունը ղեկավարելու պաշտոնին: Սեմն ակնածանքով է վերաբերվում ՀԲԸՄ-ի ստեղծած ավանդին, հավատում դրա հիմնական առաքելությանը, սակայն գիտակցում է, որ մեծ հարգանք վայելող այս կազմակերպության բարգավաճման համար փոփոխությունն անհրաժեշտություն է, եւ այն պետք է իրականացվի մեծ պատասխանատվությամբ եւ ռազմավարական մոտեցմամբ: Ես վստահ եմ, որ Սեմը Կենտրոնական վարչության աջակցությամբ կղեկավարի ՀԲԸՄ-ն այն նույն եռանդով ու վճռականությամբ, որն ինքը դրսեւորել է իր հաջողված կարիերայի ընթացքում», – ասել է Պերճ Սեդրակյանը:

«Ես հպարտ եմ, որ շարունակելու եմ թվով յոթը այնպիսի առաջնորդների աշխատանքը, ովքեր, ՀԲԸՄ-ի ավելի քան մեկդարյա հարուստ պատմության ընթացքում, քայլելով իրենց ժամանակի իրադարձություններին եւ պահանջներին համընթաց, ՀԲԸՄ-ն հասցրել են այստեղ։ Պերճ Սեդրակյանի հետ սերտորեն աշխատել եմ իր պաշտոնավարման ընթացքում եւ իր նկատմամբ հատուկ հարգանք եմ տածում ՀԲԸՄ-ին մատուցած իր երկարամյա նվիրյալ ծառայության համար։ ՀԲԸՄ-ի հետ մեր համագործակցության տարիների ընթացքում Սիլվան եւ ես սերտ կապեր ենք հաստատել Վերայի եւ Պերճի հետ, եւ նրանց հետ բարեկամությունը թանկ է մեզ համար», – ասել է Սեմ Սիմոնյանը:

«Մեդիամաքս»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիային վաճառվող F-16-երն  օգտագործվում են Հայաստանի դեմ. ԱՄՆ սենատոր

Հաջորդ գրառումը

«Գազայում անցած 145 օրվա մեջ Իսրայելը շուրջ 30 հազար պաղեստինցու է սպանել»

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Չոր տերևեներն այրելն արգելվում է օրենքով

24/11/2025
Հասարակություն

Ռոնալդուի փոքրիկ երկրպագու Արեգը մահացել է

23/11/2025
Հասարակություն

Բանկում զինված հարձակում կատարածը Բագրատաշենով անցել է սահմանը

18/11/2025
Հասարակություն

Աբովյանում 24-ամյա տղային սպանած անձը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել. Armlur.am

12/11/2025
Հաջորդ գրառումը

«Գազայում անցած 145 օրվա մեջ Իսրայելը շուրջ 30 հազար պաղեստինցու է սպանել»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական