Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

100.000 ԱՄՆ ԴՈԼԱՐ «ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԻ» ԿՈՂՄԻՑ «ՆՈՐ ՀԱԼԵՊ» ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

26/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Աշտարակում կկառուցվի 5-10 շենք եւ 100 առանձնատուն սիրիահայերի համար

Սիրիայի «քաղաքացիական» պատերազմի հետեւանքով, Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար շուտով Աշտարակ քաղաքում կկառուցվի «Նոր Հալեպ» թաղամասը:

Սփյուռքի նախարարի առաջարկով մշակվել է «Սիրիահայերի համար բնակելի թաղամաս կառուցելու» ծրագիրը եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի համաձայն, արդեն մեկնարկել է բնակարանաշինության «Նոր Հալեպ» ծրագրի իրականացումը. 2013թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց թաղամասի հետ կապված բոլոր մանրամասները. «Կան արդեն իրավական բոլոր հիմքերը` թաղամասը կառուցելու համար: Ըստ Աշտարակի ավագանու որոշման` 4,8 հա հողատարածք անվճար կտրամադրվի բնակարանաշինության համար, այժմ 300 սիրիահայ հերթագրվել է` բնակարան ստանալու համար»:

Սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ 5-10 երկու մուտքով շենք կկառուցվի, ինչպես նաեւ մինչեւ 100 առանձնատուն. «Սիրիահայերը, ուսումնասիրելով տարածքները, նախընտրեցին Աշտարակը: Սակայն այս ծրագիրն Աշտարակով չի ավարտվելու, այլ շարունակական բնույթ է կրելու: Սիրիայում վիճակն օր օրի վատթարանում է, եւ մեր հայրենակիցները նույնիսկ Սիրիայից են ցանկություն հայտնում հերթագրվել` բնակարան ստանալու համար: Այժմ Բեյրութից Երեւան ավելի շատ սիրիահայ է գալիս, քան բեյրութահայ: Մենք պետք է ստեղծենք բոլոր պայմանները նրանց համար, ամենակարեւորըՙ աշխատանք եւ բնակարան»:

Ի դեպ, մեր հայրենակիցները մեծ ներդրումներ են ունենում այս ծրագիրը կյանքի կոչելու համար, մասնավորապեսՙ «Գրանդ հոլդինգը», ի դեմս Վարդանյան ընտանիքի: Նրանց կողմից նվիրաբերվել է 100.000 ԱՄՆ դոլար:

Սա առաջին դեպքը չէ, որ «Գրանդ հոլդինգը» հանդես է գալիս բարեգործությամբ: Տարբեր բնագավառներում` ինչպես կրթության, գիտության, մշակութային, այնպես էլ տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում Վարդանյանների ընտանիքը ներդնում է անհրաժեշտ բոլոր միջոցները:

Հուսանք, որ ինչպես «Գրանդ հոլդինգը», այնպես էլ մյուս կազմակերպությունները, մեծահարուսները կմիանան այս նախաձեռնությանը եւ կաջակցեն սփյուռքահայերին: Սա իսկապես հիանալի օրինակ է, որ մարդիկ մտածում են ոչ միայն իրենց, այլեւ մյուսների մասին, եւ ձեռք են մեկնում:

Ինչպես հայտնեց սփյուռքի նախարարը, Կարեն եւ Սամվել Կարապետյանները եւս պատրաստակամություն են հայտնել մասնակից դառնալու այս ծրագրին, սակայն թե որքան գումար կտրամադրեն, դեռ հստակեցված չէ: Ընդգծենք նաեւ, որ Կարապետյանների ընտանիքը եւս միշտ կանգնած է հանրության անապահով շերտի կողքին, ինչպես նաեւ ֆինանսական առումով խթանում է գիտնականներին:

Հրանուշ Հակոբյանը դիմեց նաեւ Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայի, բիզնեսմենի, պետական եւ քաղաքական գործչի, պաշտոնյաների, որպեսզի յուրաքանչյուրը իր ներդրումն անի, որպեսզի լիարժեք բոլոր ծրագրերը ի կատար ածվեն: Նախարարը շնորհակալություն հայտնեց նաեւ այն 36 նկարիչներին, որոնք նվիրաբերեցին իրենց նկարները` վաճառքից ստացած գումարի հասույթը փոխանցելով սիրիահայերին:

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը հավաստիացրեց, որ քաղաքաշինության նախարարությունն ամեն ինչ կանի, որ սեյսմակայունությունը ապահովված լինի, եւ ստեղծված լինեն բոլոր հարմարավետ պայմանները «Նոր Հալեպ» թաղամասում: Ալեքսան Կարապետյանը պատրաստակամություն հայտնեց նաեւ բոլոր հարցերին լուծում տալու:

Իսկ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանն ընդգծեց, որ նման նախաձեռնությունների շնորհիվ սիրիահայերը չեն հեռանա իրենց հայրենիքից:

«Սիրիահայերի կենտրոնում» են կուտակվում բոլոր գումարները, սիրիահայերի բոլոր կարիքները այնտեղ են լուծվում, ինչպես նաեւ հումանիտար բոլոր օգնություններն այդ կենտրոնում են կատարվում:

Բնակարանների գումարի մի մասը վճարելու են սիրիահայերը:

Եթե ցանկանում եք աջակցել սիրիահայերին, ապա կարող եք կապ հաստատել «Սիրիահայերի կենտրոնի» հետ 077 83 59 39 հեռախոսահամարով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական