Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Սա մեր հավատի տաճարն է, կանգնենք հայ եկեղեցու կողքին

«Հայ ազգային ճակատի» նախաձեռնությամբ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Ի սատարումն եկեղեցու» հավաքը, որին միացել են բազմաթիվ մարդիկ։

 Ինչպես հայտնի է, հայ եկեղեցու և կաթողիկոսի դեմ ոտնձգություններ են արվում։։  «Վարդանանք» անունով շարժումը, որի ղեկավարը «Ֆեյսբուքում» Անդրանիկ Դովլաթյան անուն-ազգանունով գրանցված օգտատեր է, Հայաստան է  եկել Գլենդելից, որպեսզի հայ եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիաներ, արշավներ կազմակերպի։

Հայ եկեղեցու պաշտպաններն ու պահապանները փետրվարի 23-ից շուրջօրյա հսկողություն են իրականացնում Էջմիածնում, որովհետև տեղյակ են, որ «Վարդանանք» շարժումը պատրաստվում է  փետրվարի 24-ին Մայր Աթոռի դիմաց հակաեկեղեցական ակցիա իրականացնել։

«Հայ ազգային ճակատը» հանդես է եկել հայտարարությամբ։