Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ուղիղ. Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 39 հարց է, որից 35-ը չի զեկուցվում. ևս 4 հարց գաղտնի է

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից չի զեկուցվում 35-ը: Եվս 4 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին,

– Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3208 90 190 9 և 3208 90 910 9 ծածկագրերին դասվող սննդի արդյունաբերությունում օգտագործվող պահածոյացման տարաների մետաղական կափարիչների արտադրության համար նախատեսված լաքերի և ներկերի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին,

– Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին,

– «Վայոց ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին եւ այլ հարցեր